Իրանում Հունգարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում Հունգարիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ ի նշան բողոքի ընդդեմ իրանական որոշ կազմակերպությունների և անհատներից ոմանց նկատմամաբ ԵՄ սահմանած նոր պատժամիջոցների, գրում է Mehr-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական հարցերով փոխնախարարը Թեհրանում Հունգարիայի դեսպանին, որի երկիրը նախագահում է Եվրամիությունում, կանչել է՝ արտահայտելու համար Իրանի խիստ բողոքն ընդդեմ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Եվրամիության վերջին որոշման դեմ:

«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների կիրառումն անօրինական և հարկադրական եղնակների անընդունելի է և ոչ մի տեղ չի տանի»,-ասված է Իրանի ԱԳՆ հայտարարությունում:

Ընդգծվել է նաև, որ այլ երկրների հետ Իրանի պաշտպանական և ռազմական համագործակցությունն իրավաբանորեն ուղղված է Իրանի շահերի և ազգային անվտանգության պաշտպանությանը, և դա այն հարցը չէ, որին կարող են միջամտել երրորդ կողմերը։

Դիմելով Հունգարիայի դեսպանին՝ Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ Եվրամիության գործողությունները՝ պատժամիջոցներ կիրառելու իրանական ուղևորատար ավիաընկերությունների նկատմամբ, միջազգային օրենքների և կանոնակարգերի, հատկապես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում են և հակասում են մարդու իրավունքների եվրոպական պահանջներին։

Հանդիպման ընթացքում Եվրամիության ներկայացուցչին խորհուրդ է տրվել «չընկնել ապարտեիդի սիոնիստական ​​ռեժիմի ստեղծած ծուղակը»։

Թեհրանում Հունգարիայի դեսպանն իր հերթին հայտնել է, որ Իրանի պաշտոնական բողոքը կփոխանցի իր կառավարությանը։

Տեսանյութեր

Լրահոս