«Սա ոչ միայն ՌԴ պատերազմն է Ուկրաինայի դեմ, այլ արդեն Հյուսիսային Կորեայի»․ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի Վոլոդիմիր Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ոչ միայն Ռուսաստանն է պատերազմում, այլև Հյուսիսային Կորեան։
«Այսօր կասկած չկա, որ բացի արկերից, հրթիռներից և զինամթերքից, Հյուսիսային Կորեան ինժեներական զորքեր է ուղարկում Ռուսաստան և, հավանաբար, նրանց, ում կարելի է օգտագործվել մարտի դաշտում։
Քանակական պարամետրերը պետք է հաստատվեն իշխանության ղեկով: Բայց այն, որ նման փաստ կա, անհերքելի է։ Այսինքն՝ սա ոչ միայն Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ, այլ արդեն Հյուսիսային Կորեայի»,- նշել է Պոդոլյակը։