
Զուրաբիշվիլին ներում է շնորհել 12 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներում է շնորհել 12 դատապարտյալի։ Այս տեղեկությունը տարածել են նախագահի վարչակազմից։
Ըստ հաղորդագրության՝ 9 դատապարտյալ քրեակատարողական հիմնարկում ամբողջությամբ ազատվել է ազատազրկման պատիժը կրելուց։
2 դատապարտյալի համար կրճատվել է քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու մնացած ժամկետը: Համաներման ակտը տարածվել է նաև պայմանական ազատազրկման դատապարտված 1 անձի վրա, որն ամբողջությամբ ազատվել է պատժից։