Իրան-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են բարիդրացիականության վրա. Շահին Մուստաֆաև

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմաթիի հետ:

Հեմմաթին ընդգծել է, որ երկու երկրների պատմամշակութային, ազգակցական կապերը անքակտելի են, և այդ վաղնջական կապերը կարող են հարաբերություններն ամրապնդող գործոն լինել: Իրանցի նախարարն անդրադարձել է բանկային ոլորտի սահմանափակումներին, կարևորել առևտրի խթանման ուղղությամբ այդ ոլորտում առկա խնդիրների լուծումը:

Մուստաֆաևը նշել է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են բարիդրացիականության վրա և ի շահ երկու երկրների և տարածաշրջանի երկրների են և նպաստում են տարածաշրջանի խաղաղությանը:

Region Monitor տելեգրամյան ալիք

Տեսանյութեր

Լրահոս