Բաժիններ՝

Լատվիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ավելացնել ՆԱՏՕ-ի զորքերի թիվը

Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը կոչ է արել ավելացնել երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի թիվը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք պետք է հիշենք, որ Լատվիայի սահմանը արտաքին է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար, ուստի մենք խոսում ենք ոչ միայն Լատվիայի, այլև տարածաշրջանի պաշտպանության մասին, ինչպես նաև մեր ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների պաշտպանության մասին»,- ասել է նախարարը:

Սպրուդսը հավելել է, որ կցանկանար մասնավորապես իր երկրում ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայել։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուկրաինական հակամարտության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների ֆոնին պատրաստվում է որոշում կայացնել՝ դուրս բերելով ամերիկյան զորքերը Բալթյան երկրներից։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իր հերթին ուկրաինացի պաշտոնյաներին մասնավոր կերպով ասել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է ամերիկյան ուժերի զգալի մասը Եվրամիությունից դուրս բերելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս