
Սիրիայում փակվել են երկրի այն հատված տանող ճանապարհները, որտեղ բախումներ են սկսվել

Սիրիայի պաշտպանության նախարարությունը և անվտանգության ուժերը հայտարարել են երկրի ափամերձ հատված տանող ճանապարհները փակելու մասին, որտեղ ավելի վաղ զինված բախումներ էին տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA գործակալությունը։
Հինգշաբթի օրը ծանր մարտեր են սկսվել սիրիական անվտանգության ուժերի և նոր կառավարության դեմ զինված խմբավորումների միջև Դամասկոսում, Ջեբլա, Լաթաքիա քաղաքներում, ինչպես նաև Լաթաքիա ու Տարտուս նահանգների լեռնային շրջաններում։
Նախօրեին սիրիական բանակի և ներքին գործերի նախարարության լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա նահանգներ, բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները սահմանել են պարետային ժամ: Անցումային շրջանի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիա և Տարտուս նահանգների զինված ուժերին կոչ է արել վայր դնել զենքերը։
«Սիրիայի պաշտպանության նախարարությունը, համաձայնեցնելով գործողություններըտ Անվտանգության գլխավոր տնօրինության հետ, վերահսկում է ափամերձ հատված տանող ճանապարհները՝ հայտնաբերելու և ճնշելու խախտումները և աստիճանաբար վերականգնելու կայունությունը տարածաշրջանում»,-ասված է հայտարարության մեջ։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը ստեղծել է հանձնաժողով՝ հայտնաբերելու խախտումները և ռազմական դատարան ներկայացնելու նրանց, ովքեր խախտել են ռազմական հրամանատարության հրամանները երկրի առափնյա հատվածում գործողության ընթացքում։