Ֆրանսիան տանուլ տվեց Աֆրիկան, ուրան պիտի արտահանի. ամենահարմարը «Զանգեզուրի միջանցքն»  է. Վահե Դավթյան

«Ֆրանսիան տանուլ տվեց աֆրիկյան կոնտինենտը, այդ թվում՝ ուրանին հասանելիությունը։ Դրանից հետո Մակրոնը մեկնեց Կենտրոնական Ասիա՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով ուրանի ներկրման հարցը ու դրա ներկրումը տեղավորելով Միջին միջանցքի երթուղու տրամաբանության մեջ։ Սրա հետ մեկտեղ՝ Ֆրանսիան չի թաքցնում իր հետաքրքրությունը հազվագյուտ մետաղների մեջ։ Այս համատեքստում Միջին միջանցքը խիստ կարևոր է դառնում Ֆրանսիայի համար։ Այստեղ սրացումներից խուսափելու համար Փարիզը փնտրում է այլ տրանսպորտային ուղիներ, և դրանցից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

Վերջինս նկատեց՝ չպետք է մոռանալ, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը Հայաստանի համեմատությամբ գնալով աճում է։ Դա է պատճառը, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հանդես է գալիս ու գալու է ադրբեջանահաճո հայտարարություններով՝ որոշակի մեսիջ հղելով Ադրբեջանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31