Բաժիններ՝

Ալավիտների «Արյունոտ ուրբաթը». Սիրիայում ցեղասպանություն է իրականացվում

Սիրիայում ալավիները ապստամբել են նոր կառավարության դեմ։ Ի պատասխան այնտեղ սկսվեցին զտումներ։ Հաղորդվում է, որ ավելի քան 340 խաղաղ բնակիչ է սպանվել նոր կառավարության ռազմական խմբավորումների կողմից:

Ինչպե՞ս սկսվեց

Մարտի 6-ին Լաթաքիա նահանգում (որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները-խմբ.) բողոքի ակցիաներ սկսվեցին տեղի բնակիչների՝ ալավիների կողմից, ովքեր էին դժգոհ նոր իշխանությունների չափազանց կոշտ գործողություններից։

Ալավիներն ապրում են Սիրիայի ռափնյա հատվածներում և համարվում են Ասադների կողմնակիցները (Բաշար ալ-Ասադը, ինչպես իր հայրը՝ Հաֆեզը, ալավի էին)։

Կարդացեք նաև

Սակայն այս ժողովրդի ներկայացուցիչներն իրենք իրենց անվանում են Ասադների գործողություններից ամենաշատը տուժածները, քանի որ նրանք ստիպված են եղել զոհվել ռեժիմի համար՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ բանակում կռվելով։

Բաշար ալ-Ասադի փախուստից հետո Սիրիայի ղեկավար Ահմադ ալ-Շարաան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը, որը զավթել է իշխանությունը երկրում, հայտարարեց, որ իշխանությունները չեն օգտագործի կոլեկտիվ վրեժխնդրության մեթոդներ բոլոր ալավիների դեմ, այլ կշարունակեն հետապնդել Ասադի օրոք ռազմական հանցագործությունների մեղավորներին:

Միևնույն ժամանակ Լաթաքիա նահանգի բնակիչները սկսեցին բողոքել նոր իշխանությունների «անվտանգության ուժերի» կողմից արտադատական մահապատիժներից և չապացուցված ձերբակալություններից:

Հալածանքների հերթական ալիքը

Հալածանքների հերթական ալիքը Լաթաքիայում սկսվեց մարտի սկզբին. մի քանի օրվա ընթացքում «անվտանգության ուժերը» ձերբակալեցին ավելի քան 1500 մարդու՝ ռազմական հանցագործությունների կասկածանքով (հիմնականում՝ ալավիների-խմբ): Սա դարձավ ապստամբության մեկնարկային կետը։

Անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ կառավարական «անվտանգության ուժերը» Ջաբլի քաղաքի ծայրամասում գտնվող գյուղում զտումներ կատարեցին, որտեղ, իբր, ալավիական դիմադրության կողմից նախապես ստեղծված զենքի պահեստներ էին գտնվել:

Ապստամբները սպանեցւն նոր կառավարության 13 զինվորականների։ Ի պատասխան՝ կառավարական զորքերը շրջապատեցին գյուղը՝ գնդակոծելով այն հրետանային միջոցներով։

Սա անկարգությունների պատճառ դարձավ ողջ Լաթաքիայում: Ցուցարարները դուրս եկան Ջաբլի, Խմեյմիմ, Տարտուս և այլ քաղաքների փողոցներ՝ պահանջելով Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հրաժարականը: Բողոքի ցույցերը վերածվեցին ապստամբության. ալավիները գրավեցին ոստիկանական բաժանմունքներն ու ռազմական օբյեկտները՝ տիրանալով այնտեղ պահվող զենքերին։ Փողոցներում լայնամասշտաբ մարտեր սկսվեցին։

Ապստամբները հայտարարեցին «Սիրիայի ազատագրման ռազմական խորհուրդ» ստեղծելու մասին՝ Ասադի նախկին գեներալներից Գիյաթ ալ Դալանի ղեկավարությամբ։

Reinforcement Syrian security forces deploy in the outskirts of Latakia, Syria, Friday, March 7, 2025. (AP Photo/Omar Albam)

Խորհրդի նպատակն էր մաքրել Սիրիան ներկայիս իշխանություններից, որոնց անվանում են «ջիհադիստներ»։ Սկզբում ապստամբներին հաջողվեց վերահսկողություն հաստատել Տարտուս, Խմեյմիմ և այլն քաղաքների մի շարք տարածքների վրա։ Սակայն տարածաշրջանում տեղակայված մեծ ուժերը թույլ տվեցին Սիրիայի նոր իշխանություններին արագ բեկել իրավիճակը:

Արդեն մարտի 8-ին անօդաչու ինքնաթիռների և զրահատեխնիկայի աջակցությամբ ալավիների ապստամբությունը փաստացի ճնշվեց։

Ապստամբությունը ճնշելու ժամանակ համացանցում հայտնվեցին Լաթաքիա նահանգում խաղաղ բնակիչների խոշտանգումների ու մահապատժի տեսագրությունները։

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ Սիրիայի պաշտպանության նախարարության կողմից սպանվել է ավելի քան 340 խաղաղ բնակիչ, սպանվածների մեծ մասը ալավիներ են։ Ալավիական աղբյուրները գրում են, որ ավելի քան 600 խաղաղ բնակիչների մահը հաստատվել է, տեղի ունեցածն անվանվել՝ «Արյունոտ ուրբաթ»։

Տարածաշրջանի դիրքորոշումը

Իսրայելն ու Իրանը պաշտոնական Դամասկոսին մեղադրել են ալավիների դեմ ցեղասպանության մեջ։ Կատարը, Թուրքիան և արաբական շատ երկրներ աջակցել են Սիրիայի նոր կառավարությանը, որը Լաթաքիայում տեղի ունեցողն անվանում է «հատուկ գործողություն՝ կարգուկանոնը վերականգնելու և Ասադի կողմնակիցների բջիջներին հալածելու համար»:

«Ալ Ջազիրան» ասում է, որ ապստամբների գործողությունները ֆինանսապես և գաղափարապես հովանավորվում են Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի կողմից: Սիրիական «Ալ-Ջումհուրիա» լրատվական գործակալությունը գրում է, որ Իսրայելը ալավիներին մղել է ապստամբության։

Ահմադ ալ-Շարաան մարտի 7-ի գիշերն ասել է, որ Սիրիան արժանի պատասխան է տվել իշխանությունը զավթելու փորձին, և թույլ չի տա արտաքին ուժերին իրեն 2-րդ պլան մղել։ Նա նաև դատապարտել է գերիների նկատմամբ ցանկացած բռնություն։ Սրանից հետո սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ ապստամբ ալավիներն իրենք են սպանել խաղաղ բնակիչներին ապստամբությանը միանալուց հրաժարվելու համար, և որ սպանված խաղաղ բնակիչներից ոմանք իրականում ապստամբներ են, ովքեր թաքնվելու համար եղել են քաղաքացիական հագուստով, սակայն բացահայտվել են:

Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտերի ընթացքում զոհվել է 80 զինվոր։ Դիմադրության կողմի զոհերի մասին պաշտոնական Սիրիան տեղեկություններ չի հայտնում։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս