Ստամբուլի նահանգապետարանը մարտի 26-ին կդիտարկի Ստամբուլի փոխքաղաքապետի թեկնածությունը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում՝ ձերբակալված Էքրեմ Իմամօղլուի փոխարեն։
Ռուսաստանը բանակցություններում ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
Եթե նայենք չոր փաստերին, ապա Փաշինյանից, նրա տիկնոջից, ՔՊ-ական պատգամավորներից ու նրանց հարող «փորձագետներից» բացի, ադրբեջանական խոսույթներով աշխարհն ու Հայաստանը ընկալող չկա։
Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկու քայլ հետ, այսինքն՝ նոր գործելաոճ չէ սա. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բաքվից հնչող նախապայմաններին և սահմանի մասին ապատեղեկատվություններին։
Եվրամիության մուտքի վիզաների ազատականացման հարցը ցավոտ թեմա է, և դժվար է ասել, թե այս ոլորտում Հայաստանը բավարարված է համագործակցությամբ։ Այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։
ԵՄ-ն անվտանգության ոլորտում դառնում է ավելի կարևոր գործընկեր. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ դեսպաններն ինչո՞ւ էին անհանգստացած. Ադրբեջանի հետ համաձայնեցրել եք ԵՄ դիտորդներին հանելու դրույթ
Իսրայելը պաղեստինյան անկլավի վրա հարձակում էր սկսել ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել
Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է այն ապահովությունն ու համապարփակ անվտանգային համակարգը, որն ունի Միությունը։
Նախագահի պաշտոնը ստանձնելիս՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հրապարակել և գաղտնազերծել ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության հետ կապված և տակավին գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի մահվանից ավելի քան 60 տարի անց։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև:
Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։
BBC-ն նշում է, որ Իմամօղլուի ձերբակալությունից հետո կայացած ցույցերը դարձել են երկրում ամենազանգվածայինը 2013 թվականին Գեզիի ցույցերից հետո, որոնք սկսվել էին Ստամբուլում՝ տեղի զբոսայգիներից մեկի քանդման պատճառով։
Ըստ Angus Reid վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ լիբերալներն ունեն հանրության 42%-ի վստահությունը, իսկ պահպանողականները՝ 37%-ի
Բանաձևի առաջարկված նախագծի առանցքային կետերի թվում են արցախահայության անվտանգ վերադարձի հարցը, Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, տարածաշրջանում կայուն խաղաղության անհրաժեշտությունը, հայ գերիների ազատումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու շատ այլ հարցեր։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստանի մայրաքաղաք՝ ծրագրելով հայկական իշխանությունների հետ քննարկել երկկողմ հարաբերություններն ու Անդրկովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
Ադրբեջանը վերջին 5-6 օրերին, համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը ճակատի տարբեր ուղղություններով և փորձում այն վերագրել հայկական կողմին:
Գորշ գայլերի ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ է արել PKK-ին հավաքվել Մանազկերտում ու հայտարարել կառույցի լուծարման մասին։
2023 թվականին Թուրքիան 68.9 միլիարդ դոլար գյուղատնտեսական արտադրանքով Թուրքիան զբաղեցրել է առաջատարի դիրք Եվրոպայում, իսկ համաշխարհային մասշտաբով գտնվում է 8-րդ հորիզոնականում:
Կասկած չունեմ, որ սա Թուրքիային տրված անբարո խոստում է, Էրդողանի պրոտեկցիայի համար վճարվող գինը։ Վստահ եմ նաև, որ «նոր Սահմանադրություն» կոչվածը չի արտացոլելու նաև ցեղասպանության խնդիրը։ Կանխել սա հնարավոր է միայն իշխանափոխությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններից: Նա այս մասին խոսել է նախագահական ինքնաթիռում Outkick կայքի հիմնադիր Քլեյ Թրևիսի հետ հարցազրույցում։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո:
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ քննարկելու են Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու և նրա ջրերով առևտրային փոխադրումները վերսկսելու հարցերը։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանն են։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում սկսել են քննարկել Ուկրաինայում հրադադարի ռեժիմի մանրամասները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ով Կիևի պատվիրակության կազմում է։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախօրոք ծրագիր մշակել՝ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգության ապահովման և Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին նա ասել է The New York Times- ին տված հարցազրույցում։
«Չմտածեք, որ այս տարածքի համար կռիվ տվող չկա: 20 ազգ կա, որ սպասում է՝ դու սայթաքես, 5 քառակուսի մետր հող ունենան, իրենց դրոշը տնկեն և ասեն՝ մենք պետություն ենք: Այնպես որ, ուզես թե չուզես, այս կռիվը պետք է տրվի: Վերջին 30 տարում դու 15 հազար տղու արյուն ես թափել այստեղ, կա՛մ տեր կկանգնես այդ ամենին, կա՛մ եթե քեզ համար սեփական եղբոր հուշարձանը պղծելը սովորական երևույթ է… ազգն իրավունք չունի ապրելու, եթե տեր չի կանգնելու իր գերեզմաններին»:
Թուրքիայի ՆԳՆ-ն ժամանակավորապես պաշտոններից հեռացրել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Ստամբուլի քաղաքապետարանների երկու այլ ղեկավարների։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդման մեջ։