Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 4-ին Նյու Յորքի դատարանում իրեն մեղադրանք կառաջադրեն 33 կետով, ընդ որում՝ դրանցից ոչ մեկն իր համար անակնկալ չԷր։
Ադրբեջանցիների այդ գործողությունների հետևանքով հայ կանանցից մեկի սիրտը վատացել է։ Թշնամին փորձել է տեղափոխել նրան Շուշիի բուժկետ, սակայն ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանցիներին հաջողվել է համոզել կնոջը տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։
Նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Լիտվա ժամանող ռուսաստանցիների թիվը զգալիորեն աճել է:
Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում և գրեթե չորս ամիս է չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց բնակավայր:
«Ադրբեջանն Իրանի դեմ քաղաքականության հարցում մեկ գլխավոր հետաքրքրություն ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան-Իսրայել նոր թափ առնող ռեգիոնալ պայքարին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Հանրաքվեն անցկացվել է՝ ի պատասխան Ֆրանսիայի մայրաքաղաքում էլեկտրական սկուտերների պատճառով տուժողների և մահվան դեպքերի աճի:
«Ադրբեջանն արդեն չի թաքցնում Իրանի դեմ իր գործողությունները, բացահայտ հանդես է գալիս թշնամաբար՝ Իրանի դեմ, և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր Իրանի դեմ են գործում, Իրանի հետ հակասող շահեր ունեն: Այսինքն՝ Ադրբեջանը և՛ հարթակ է դառնում ուրիշների համար, և՛ ինքն է առաջատար պետություն՝ հակաիրանական գործողությունների համար»,- ընդգծեց նա:
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճելի հարցերը փոխանակման ճանապարհով կարգավորելու առաջարկ առաջին անգամ արել են բրիտանացիները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանն է:
Ապրիլին Մոլդովայի համար ռուսական գազը 339 դոլարով ավելի էժան կլինի, քան մարտին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը հայ-ադրբեջանական սահմանագծին կատարվողը դիտարկեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, որի արդյունքում էլ արդեն իսկ կատարվում է սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանք։
Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ կերկարաձգի նավթի արդյունահանումն օրական 500 հազար բարելով կրճատելու որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ակնկալում է Շվեդիայի շուտափույթ անդամակցումը դաշինքին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան կայքի տարածած հայտարարությունը:
Ապրիլյան պատերազմի և այդ մարտական գործողություններում հայկական կողմի ռազմական, ռազմաքաղաքական հաղթանակի 7-րդ տարին է: Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, որ գտնում են, թե 2016 թվականի Ապրիլյան պատերազմում կամ մարտական գործողություններում մենք չենք հաղթել, այս տարի ոչ միայն անտեսեցին Ապրիլյան պատերազմի սանձազերծման օրը, զոհերի հիշատակը, այլ ամեն ինչ արեցին, որ Ապրիլի 1-ին, 2-ին այլ թեմաներ քննարկվեն, որպեսզի ստվերվի օրվա գլխավոր թեման:
Նա ընդգծել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «լիարժեք չէ» առանց Շվեդիայի անդամակցության:
Բորելը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է «Չինաստանի դերը Ռուսաստանին աջակցելու հարցում»։
«Եթե մեր օրենքը ճիշտ գործեր, ապա այդ մարդիկ ԱԺ-ում վեր ընկած չէին լինի։ Սա նշանակում է, որ տականքն օրենք գրող կամ հաստատող է, իրենցից այլ բան սպասել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում իշխանական պատգամավորների վարքագծին՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին ու սպառնալիքներին։
Ֆրանսիական բանակում պահեստազորայինների տարիքը պլանավորվում է բարձրացնել մինչև 70, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ մինչև 72: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի` «Ժողովուրդների դեմակրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը տեսանյութ է հրապարակել, որտեղ Թուրքիայի նախագահ Էրդողանին հիշեցրել է «գոմեշի յոգուրտի» բաղադրատոմսը։
«Եվրոպոլ»-ում հայտնել են այն դեպքերի մասին, երբ առանձին անձինք փորձել են Ուկրաինան լքել հրազենային զենքով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին:
Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ակտիվացել է և բարձրաստիճան զինվորականներ է հրավիրում հարցաքննության, Աննա Հակոբյանը, հետ չմնալով իրեն գերագույն հրամանատար հռչակած ամուսնուց, ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ընթացքում պատերազմում պարտությունը գցեց բանակի «գրպանը»՝ ասելով, թե իբր 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին:
Ֆինլանդիան դարձել է դաշինքի փոքր, ոչինչ չորոշող անդամ երկրներից մեկը՝ կորցնելով իր առանձնահատուկ ձայնը միջազգային հարցերում:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Նիկոլաե Չուկան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների և բռնկման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Արշավի նպատակն է Հնդկաստանն ինքնուրույն դարձնել տնտեսության առանցքային ոլորտներում և բարձրացնել երկրի կայունությունն ապագա աշխարհատնտեսական ցնցումների նկատմամբ:
Խորապես համոզված եմ՝ այն, ինչ հիմա կատարվում է մեզ հետ այս շրջափակման և էթնիկ զտումների պայմաններում, այստեղ 2000 ռուս զինվորների և սպաների առկայությունն անվտանգության երաշխիքների շատ կարևոր տարր է։