Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների և արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը:
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտ հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ։
Համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, ս. թ. նոյեմբերի 6-ից անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ:
Կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին
Նախագծի հեղինակներին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակում բազմազավակ ընտանիքների աջակցությանը միտված առաջարկությունների համատեղ մշակման աշխատանքում:
Կառավարությունը ԱԺ պատգամավորի նախագծերի փաթեթը ընդունելի է համարել իր կողմից առաջարկված խմբագրական փոփոխություններով:
Կալանավորվել է Գյումրիում 26-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող Արթուր Մարտիրոսյանը։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին:
Փոփոխության արդյունքում անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հնարավորություն կստանան անօթևանների ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք…
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի աշխատանքերին: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ պետական, քաղաքական և հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է կենտրոնական բանկերի գործունեության վերաբերյալ Ֆրանսիայի Բանկում կազմակերպվող «Կենտրոնական բանկերի կառավարում. զարգացման ուղիներ» թեմայով գիտաժողովին:
Ի կատարումն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչեցրած «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու և դրանց կառուցվածքային և կազմակերպական լուծումներ տալու մասին հայտարարության:
Ջերմուկում նոյեմբերի 7-8-ը տեղի կունենա Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Մայոր Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր Մայոր Դանիելյանին ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշում։
«Արդեն մոտ 10 մլրդ դրամ պահուստային ֆոնդից հատկացրել ենք: Սա մեծ աջակցություն է մեր բիզնես միջավայրին, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ կներթափանցեն գործարար միջավայր»: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
2014թ. հոկտեմբերի 3-ին`ժամը 14:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Հանրապետության 67 շենքի տարածքից հափշտակել է Վ.Ղռաթյանին պատկանող «Իդեալ» մակնիշի հեծանիվը՝ 240.000 դրամ արժողության:
Կյանքից հեռացավ մեր պետական ու քաղաքական կյանքում նշանակալի հետք թողած մի գործիչ, ով, տասնամյակներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու տարբեր պաշտոններ, մշտապես իր պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրեց իր երկրին՝ երբեք անտարբեր չլինելով նրա ճակատագրի հանդեպ:
Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 2014թ. նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Արդեն պաշտոնապես հայտնի է, թե Վայոց ձորի մարզպետի պաշտոնում ով կփոխարինի Էդգար Ղազարյանին։ Նոր մարզպետը կլինի Հարություն Սարգսյանը։ Վերջինիս նշանակման որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում։
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման գործընթացին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը Մոսկվայում անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, փաստաթուղթը կվավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Սերգեյ Նարիշկինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր սեղմ ժամկետում վավերացնելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Կյանքից հեռացավ պետական, քաղաքական, հասարակական մի գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մի մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման ու զարգացման գործում, վառ անհատականություն, որի կորուստն անփոխարինելի է:
Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ:
Վարչապետը նշել է, որ ՏՀՏ բնագավառը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ և այն գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշային, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանին և ավագ մասնագետ Ժոան Յանգերսին:
Դեպքի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: