Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին», «ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ ՔԾԽ հրատարակչական կարիքներից բխող գնումների ընդհանուր արժեքը` 494 հազար դրամ, միայն Սուրբ Ծննդյան բացիկների գնմանը վերագրելը պարզունակ լրագրողական մանիպուլյացիա է: Նույն հաջողությամբ կարելի էր ընդհանրապես ՀՀ ՔԾԽ-ի կողմից կատարվող մնացած բոլոր գնումների արժեքը ևս վերագրել բացիկների հրատարակմանը: Համոզված ենք` ակնկալվող սենսացիայի էֆեկտն ավելի մեծ կլիներ:
Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանին եւ Աննա Էշուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները:
Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բազելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարարներին ներկայացրել է եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Փոխնախարարը հայտնել է, որ մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակը Հայաստանի առանձնահատկություններից ելնելով ԵՏՄ անդամակցությունից բխող իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվել նաև «Ավելացված արժեքի հարկի» և «Ակցիզային հարկի» մասին օրենքներում` կապված հարկային հայտարարագրման ինստիտուտի ներդրման հետ:
Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված հանցագործության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Եվս 100 տնտեսագիտական նյութ կհարստացնի հայատառ Վիքիպեդիան։ Նախաձեռնությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն է։ Այդ հոդվածները, ինչպես նաև Առաջին ուսանողական ալիքն ու ուսանողական խորհրդի նոր կայքը (asue-sc.am) դեկտեմբերի 3-ին ներկայացվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ներկաները դիտեցին Առաջին ուսանողական ալիքի առաջին թողարկումը։ Նշենք, որ Առաջին ուսանողական ալիքը գործում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին։
Առանց չափազանցության կարելի է ասել, որ բացառիկ են մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերները. գտնվելով Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ենթարկվելու մշտական վտանգի տակ, հաղթահարելով շրջափակման հետեւանքով առկա դժվարությունները՝ մենք, այնուամենայնիվ, քաղաքական կամք ենք ցուցաբերել եւ վերափոխել պետական կառավարման համակարգը։
Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ:
Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:
Քննության շրջանակներում պարզվել է նաև, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային ու փորձել թաքնվել։
ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ճշտվել է նաև, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը կլինի արդյունավետ և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի ոստիկանական կառույցների համագործակցության հետագա խորացմանը, որի համար, Նախագահի համոզմամբ, ձևավորված է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը:
Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ
Դեկտեմբերի 1-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Այս ամիս Հավանայում կայացած «CUBAEXPO 2014» ցուցահանդեսում «Մադաթով» կոնյակը նվաճեց «Լավագույն ապրանքանիշ» մրցանակը և Ռուսաստանում կայացած «Գինիների և ալկոհոլային ըմպելիքների» միջազգային 18-րդ մրցույթում «Բերդաշեն» Խնդողնի> 1 տարվա հնեցմամբ գինին արժանացավ արծաթե մեդալի իսկ Մադաթով 10 տ. և 15 տ. կոնյակներն արժանացան բարձրագույն` ՈսկեՄեդալների:
Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այսօր կեսօրին տեղի ունեցած սպանությունը:
Ցավով ծանոթացանք Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի նամակին, որն ավելի շուտ հայհոյախառն պարսավագիր էր, մեր Եկեղեցու 1713 տարիների պատմության մեջ իր ոճով ու ոգով անօրինակ ու անհարիր ոչ միայն բարձրաստիճան եկեղեցականին, այլև պատասխանատու որևէ անհատի:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի ՆԳ նախարար Ա. Չիկաիձեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները:
Ժողովին ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարվեց օրերս համացանցում տարածված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին: Այս առնչությամբ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Մաքսային ոլորտում Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը թևակոխել է նոր փուլ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում, նոյեմբերի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար: