Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2015թ. պետական բյուջեի պլանավորման և նախատեսվող նոր ծրագրերի հետ կապված որոշ հարցեր:
Հանդես գալով ելույթով՝ Հովհաննիսյանն ամբողջ մայրցամաքից հավաքված քույր կուսակցությունների պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաեւ Եվրոպայի երկակի հետագծին՝ երկրում օրենքի գերակայության, սահմանադրական իրավունքների, ազատ ու արդար ընտրությունների, իրավակարգ իշխանության ձեւավորման, արդյունավետ կառավարման եւ մարդկային արժանապատվության աջակցման գործում:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:
«Այս փաստաթուղթը հնարավորություն կտա միասին խորհելու, թե ինչպես կարելի է անել, որ ավելի արդյունավետ դառնան նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները, և եթե այդ ուղղությամբ կան որոշակի դիմումներ, բողոքներ, գանգատներ, մենք կարողանանք համատեղ օրինական կարգով ընթացք տալ»:
Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով:
Հաղորդման առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, միջոցներ են ձեռնարկվել՝ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
Նոյեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. բյուջետային գործընթացի եւ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Նոյեմբերի 17 ին, աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Եվրոպական Հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչին:
Նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
«Ուսանողությունը մեր երիտասարդության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է: Որքան շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր»,-իր ելույթներում ասաց Գագիկ Ծառուկյանը: Տոնական մթնոլորտը երեկոյան կշարունակվի «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ուսանողների նախընտրած կատարողները կզարդարեն տոնական երեկոն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելայն ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին:
Ձեր ստեղծագործական ժառանգությունը նոր շունչ ու նոր որակ է հաղորդել հայ երաժշտարվեստին՝ առանձնանալով իր ինքնատիպ մեղեդայնությամբ և խորն ու հարուստ բովանդակությամբ:
Ընկերության ղեկավարության կողմից ուսանողներին խորհուրդ տրվեց պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով փորձաշրջան անցնել տարբեր պետական և մասնավոր կազմակերպություններում: Հետաքրքրվողներին նաև առաջարկվեց ուղարկել իրենց ինքնակենսագրականները ընկերության էլեկտրոնային հասցեին : Համապատասխան ընթացակարգ անցնելուց հետո լավագույնները կարող են անցնել վճարովի փորձաշրջան ‹‹AM›› ընկերությունում:
Նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:
Նոյեմբերի 16-ին Կանադայում ՀՀ դեսպանի հովանավորությամբ Մոնրեալում տեղի ունեցավ Հայոց ցեղասպնության 100-ամյակի միջոցառումների համար նախատեսված անդրանիկ հանգանակությունը:
Վարչապետը շրջայց է կատարել ինովացիոն կենտրոնի տարածքում, ծանոթացել տարբեր կայանների հզորություններին և արտադրվող սարքավորումներին՝ «Զենիթ» հակակարկտային (ավելի արդյունավետ են և մատչելի արտասահմանյան նմանատիպ հակակարկտային կայաններից), անտիֆրոստ (ցրտահարությունից պաշտպանություն և ջերմոցների ջեռուցում), անձրևների խթանման (աշխարհում անալոգը չունեցող), ինչպես նաև արևային, պիրոգազային և բիոզանգվածային (բիոզանգվածից բարձր կալորիական գազի ստացման տեխնոլոգիա) համակարգերին:
Անգիոգրաֆիկ կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ երթուղային տաքսու մեջ, գաղտնի հափշտակել է ուղևորուհի Ալոյանի դրամապանակը, որից հետո դրամապանակի մեջ գտնվող բանկային քարտի միջոցով տարբեր բանկերին պատկանող բանկոմատներից կանխիկացրել և հափշտակել է 185.000 ՀՀ դրամ:
Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող «ՄԻ-24» ուղղաթիռը:
Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
2014թ. հունվարի 20-ին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նախկին ամուսինը բենզինով հրկիզել էր նախկին կնոջն ու նրա ամուսնուն:
«Ես այս ամենից անձնական որևէ շահ չունեմ, իմ գլխավոր խնդիրը տնտեսության զարգացումն է, նոր աշխատատեղերի ստեղծումը: Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա ներդրողները գան ու գումարներ ներդնեն Հայաստանում: Ձեզ տրված է հնարավորություն միմյանց հետ ծանոթանալու, շփվելու, համատեղ քննարկումներ անցկացնելու»,- ողջույնի իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը:
Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության կիբերանվտանգության համակարգող պարոն Բեն Հիլլերին:
«Ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում»:
Նրանք ներկայացրել են հավատարմագրման գործընթացին, ընդունելության քննություններին և իրենց ղեկավարած բուհերի հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: