ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աննա Փիլոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։
Հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Նորետա Էլոյանի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:
2015 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 00:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Վանաձորի բնակիչ 20-ամյա Դ. Սարգսյանը՝ «որովայնի շրջանի և ձախ թևի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության գրասենյակի միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (Ծրագիր) ղեկավար խորհրդի հերթական նիստը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «2014-2015 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:
Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Այսօր` մայիսի 4-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Մենք Հայաստանում մեծ ուշադրություն ենք դարձնում աշակերտական օլիմպիական շարժմանը: Պատահական չէ, որ մեր աշակերտները մշտապես մրցանակներ և մեդալներ են նվաճում միջազգային օլիմպիադաներին: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն և ցանկանում, որ նրանք Հայաստանից գնան լավ տպավորություններով»:
Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքերԱրցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ:
«Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ։ Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձնանց միջև մասնավոր հանդիպումները որևէ առնչություն չունեն քաղաքական դիքորոշումների հետ»:
Հայաստանում Հունաստանի դեսպանատունը և VFS Global-ը, աշխարհի ամենամեծ աուտսորսինգային և տեխնոլոգիական ծառայությունների մասնագետը դիվանագիտական առաքելությունների և կառավարությունների համար, Հայաստանում այսօր մեկնարկել են վիզաների դիմումների ընդունման ծառայությունները Հունաստանի վիզաների համար՝ Հունաստանի Վիզաների դիմումների կենտրոնի բացման միջոցով:
Ստուգման արդյունքում գործով հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և 60, 82 ու 120մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ 23-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2015-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 15 հեկտարի, 2016-ին՝ 16 հեկտարի անտառապատումը:
ԵՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցության շնորհիվ կեղծված ապրանքների ներկրումը միասնական մաքսային տարածք զգալիորեն կնվազի:
ՀՀ կառավարությունը այսօր որոշել է «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և 50 վետերանի առողջության պահպանումը և հանգիստը կազմակերպելու նպատակով հատկացնել 6 մլն 550 հազար դրամ:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ԾԻԳ-երի արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով կյանքի կոչելու համար:
Հանրապետությունում դիտվող խոնավ և տաք եղանակային պայամանները միանգամայն նպաստավոր են հատկապես կորիզավորների ծակոտկեն բծավորության և մի շարք այլ հիվանդությունների ու վնասատուների զարգացման համար:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում և համացանցում մեծ արձագանք գտած 4 տարի առաջ սահմանագծին հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրին:
Կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել են նրան, իսկ Արման Ս.-ն իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին:
Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու թույլտվության ընթացիկ տարվա համար տեղական տուրքի չափը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի