
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի, որ նոր տարում ավելի զարգանան ու հարստանան մեր ժողովուրդների դարավոր կապերը, և դուք շարունակեք լինել դրանց նպաստող յուրօրինակ կամուրջ:
Կիսելով ձեր ուրախությունն այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին տոնական բարձր տրամադրություն, երջանկություն և ամենայն բարիք: