ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կարել Շվարցենբերգին:
Դեսպան Միլսը, կարևորելով Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
2015թ. ապրիլի 7-ին իրավապահ մարմինները զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածով ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ անդամներ Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։ Ավելի ուշ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների նախապատրաստում) և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում մեկնարկեց «Սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական երկօրյա վեհաժողովը, որի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Երևանի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոցում դասը կվարի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկու գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Ալեքսեյ Պոլոսինը, ՄՊՀ-ի գլխավոր ինժեներ Վիկտոր Պոպսուևը և ծրագրի հիմնական ներդրող Ռոբերտ Տոնեյանը:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյա այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Հ.Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ։
Այս նկարները փաստում են այն մասին, թե որքանով են մեր պաշտոնյաները անշահախնդրորեն սիրում մեր երկիրը և որքան են ջանք թափում, որքան են աշխատում թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարների մոտ Հայաստանի մասին հնարավորինս լավ տպավորություններ թողնելու ուղղությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը տևական ժամանակի, ընդհանուր աղետների դեմ համատեղ պայքարի փորձություն է անցել, նաև ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով:
Սերժ Սարգսյանն ընդգծել է ԵԽ կարևոր և ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ, նշելով, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ոլորտում ԵԽ ստեղծած չափանիշները համընդհանուր ճանաչում ունեն Եվրոպայի սահմաններից դուրս:
Համերգը տեղի է ունենում «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում:
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Անն Բրասերը վստահ է, որ կողմերը պետք է մի կողմ դնեն նախապայմանները և փորձեն հաշտության եզրեր գտնել, քանի որ հարևան երկրների միջև նմանօրինակ հարաբերությունները վնասում են ոչ միայն տվյալ երկրներին, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացմանը:
Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցյալ շաբաթ դպրոցականները պատրաստեցին անմոռուկներ: Դրանք փոխանցվելու են միջոցառումներն համակարգող պետական հանձնաժողովին, որպեսզի բաժանվեն ապրիլի 24-ին Երևան այցելած հյուրերին»:
Ապրիլի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքը հանելու խնդրանքով 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզից մարզպետարան դիմում է ներկայացրել 720 քաղաքացի:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բիգարը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ Ջոն Բիգարն իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում որակական նոր փուլ կտեղափոխի հայ-իռլանդական հարաբերությունները:
Համալիրը կունենա նաև փակ սառցադաշտ, ստորգետնյա ավտոկանգառ, ինչպես նաև բարեկարգ հանգստյան գոտի: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 236 աշխատատեղ։ Նկատի առնելով վերը նշվածը՝ ավագանին որոշել է Երևանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը և շինությունները ուղղակի վաճառքի ձևով օտարել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված «Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեին հարակից տարածքում երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման» ծրագրին, որով կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:
2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վ.Հայրոյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ։
Ժիրայր Սէֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի և նրանց զինակիցների ձերբակալությունը ՀՀ իշխանությունների հերթական անհամարժեք արձագանքն է Հայաստանն իրավական, ազատ և ինքնիշխան երկիր տեսնելու երազանքին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բանկից 450.000 ԱՄՆ դոլարի հափշտակության հանգամանքները. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
Խնդիրն այն է, որ երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատանքային սահմանելու դեպքում բանկերն ու համանման կառույցները չաշխատելով երկուշաբթի և աշխատելով շաբաթ օրը՝ փաստացի 2 օրն էլ չեն կարողանում որոշակի փոխանցումներ և այլ գործառնություններ կատարել:
Գտնում ենք, որ 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ անհրաժեշտ է հատկապես նշված տարիքային խմբի համար կանոնակարգել Ցեղասպանությանն առնչվող տեղեկատվության փոխանցումը բոլոր մակարդակներում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Սամվել Գրիգորյանի ընտանիքին: