Պետականության երազանքը մեր գիտակցության մեջ մշտապես ունենալով` պետություն ունենալու քիչ հնարավորություններ ենք ունեցել: Ավելի քան 95 տարի առաջ իրացնելով դրանցից մեկը` հռչակեցինք Հայաստանի առաջին հանրապետությունը:
Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:
Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է բենզինի կեղծ կտրոններ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նվիրատվության պայմանների փոփոխության և պարզեցման արդյունքում կլուծվեն քաղաքացիների առավել մեծ զանգվածի սոցիալական խնդիրները:
Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության և աջակցության խնդիրները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
Ձեզ՝ որպես գիտնական մարդու, անշուշտ հայտնի է, թե ինչպիսի արգելքների բախվեց օսմանյան քաղաքացիների իրավահավասարության գաղափարը և որքան մարդ կյանքից զրկվեց այդ գաղափարի հակառակորդների կողմից: Դրա համար մենք վստահ ենք՝ Դուք կհամաձայնեք, որ Օսմանյան կայսրության քաղաքական կյանքի մյուս կարևոր ուղենիշը 1908 թվականին սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող պայքարում երկրի քաղաքական ուժերի միավորումն է:
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Հռչակագիրը միտված է Կանադայի խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ միջազգային հարթակներում երկխոսության ու փոխադարձ աջակցության ընդլայնմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Մեղադրվում է Ֆրանսիայի քաղաքացուն տարիներ առաջ սպանելու մեջ:
Մայիսի 26-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Երկրորդ օրն է, որ ռեժիմի հանցավոր հրահանգների կատարման գործիքի վերածված ոստիկանությունը հետապնդում և անհիմն կերպով բերման է ենթարկում Հիմնադիր խորհրդարանի երիտասարդ աջակիցներին, որոնք Երևան քաղաքում իրազեկման պաստառներ են տարածում մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաք անցկացնելու մասին:
Ցանկանում եմ շեշտել նաև, որ ՀԾԿՀ-ի կողմից 2013 թ. ապրիլի 30-ի N145-Ա որոշմամբ հաստատված սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համապատասխան հավելվածի 16 կետում արձանագրված է, որ անհրաժեշտ հասույթի և գնված էլեկտրական էներգիայի արժեքի տարբերությունը ենթակա է փոխհատուցման սպառողներին կամ լիցենզավորված անձին: Ուշադրություն դարձրեք՝ սպառողներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Երևանում մեկնարկած երկօրյա «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի արդի ասպեկտներ» թեմայով տարածաշրջանային գիտաժողովի շրջանակում ստորագրվեց կեղծ դեղամիջոցների դեմ պայքարում համագործակցության Հուշագիր։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երևանում է գտնվում խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:
Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ.Հարությունյանին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Տաշիր» առևտրի կենտրոնից տղամարդու ոսկյա թևնոց գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Գործադիրի որոշմամբ՝ հանրապետությունում ներդրվել է հիպոթեքային վարկերի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմ: Այն իրագործվելու է պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից՝ քաղաքացիներին՝ հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների վերադարձման եղանակով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ, որը, քննության տվյալներով, հիմնականում զբաղվել է «Ափիոն» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ. 8 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։
Վահե Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության և նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Հունիսի 6-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:
2015 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: