ՄԻՊ պաշտպանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է ներկայացնել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին և 20-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել են իրեն, որի հետևանքով գլխի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «գազի տեսուչի» անվան տակ տուն մուտք գործելու և ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 11-ին՝ ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են կատարել խցում, որից հետո հայտնաբերել է, որ անձնական դարակից անհետացել է իրեն պատկանող 1000 դոլոր գումարը:
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Կոստրոմայում (ՌԴ) ս.թ. մայիսի 13-15-ը անցկացվելիք ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ՌՔԿ իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:
2015 թ. մայիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%:
«Երևանի համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում մենք կանենք առավելագույնը՝ համաժողովի անցակցումը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այսօր` մայիսի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց 2015թ. ապրիլին Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորեց մարզիկներին` հաջողություններ մաղթելով առաջիկա մրցաշարերում:
ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է փաստաբաններ Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանի համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված վճռաբեկ բողոքը և իր որոշմամբ տվել մի շարք արժեքավոր իրավական մեկնաբանություններ (ԵԿԴ/1791/02/11, 30.04.2015):
Ս.թ. մայիսի 13-ին ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ-Հուսո Աստղ-2015 ամենամյա ազգային մրցանակաբաշխություն» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու […]
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակչուհի Նատալյա Սերգեևայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ԱԳԶԿ-CARD) հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, Արմավիրի մարզի Նորապատ համայնքում բացել է գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն:
Հայ-ռուսական երկկողմ երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով մայիսի 12-ից 15-ը Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության աշխատանքային խումբը:
Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացման հեռանկարը լուրջ դժգոհության առիթ պետք է դառնար, հասկանալի ու բնական է: Սակայն տարօրինակ է, որ ժամանակ առ ժամանակ նկատվում է միտում՝ երևույթը ուղղակիորեն կապել «Տաշիր գրուպի» և Սամվել Կարապետյանի անվան հետ: Կարելի է, իհարկե, ենթադրել, թե որտեղից և ինչու է փորձ արվում առկա վիճակի համար իրական մեղավորներին ստվերում թողնել և պատասխանատվությունը գցել կառույցի ու անհատի վրա, ով նույնիսկ տարրական տրամաբանությամբ ոչ մի առնչություն չունի ստեղծված ծանր կացության հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կարլա Վյուրստերովային: Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված և առաջիկայում նախատեսված բուհական մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակային նախագծերը, որոնք միտված են անդամ և համագործակցող երկրների միջբուհական կապերի զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ:
Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Ահարոն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ։
Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային, ծրագրի և ծրագրի աջակցության համաձայնագրերը: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ:
Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել:
Համացանցում տարածված տեղեկատվությունը՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը:
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։
Մայիսը հաղթանակների ամիս է մեզ համար: Ոչ թե գոյատևելու, այլ ապրելու և արարելու վճռականությամբ է ոտքի ելել մեր ժողովուրդը պատմության պարտադրանքի դեմ ու միաբանվելով հաղթել է: Միայն միաբանությամբ կա հաղթանակ, միայն նույն նպատակին գնալով՝ կա հաղթություն, միայն մահը մերժելու կամքով է նվաճվում ապրելու իրավունքը: Այդպես եղավ Ավարայրում, Սարդարապատում, Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում, Շուշիում…
ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծել է քննիչներին, նրանց վարքականոնին ուղղված պահանջները՝ նշելով, որ ընդհանուր քննչական մարմնի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման վրա էական նշանակություն ունեն յուրաքանչյուր քննիչի վարքագիծը, արժեհամակարգը, օրինականության պահպանումը։