ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով:
«Դա արվել է գիտական ղեկավարների պատասխանատվությունը բարձրացնելու նկատառումով, որպեսզի գիտական ղեկավարներ դառնան գիտության մեջ առավել ակտիվ թեկնածուները»,- նշել է Լ. Արզումանյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Փետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայ ազգային կոնգրեսից:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի հրամանագրով` Դավիթ Վիրաբյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա):
Հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև արվեստի, առողջապահության և գիտության ոլորտներում ունեցած պատկառելի վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան տիար Շահեն Խաչատրյանին, ՀՀ գլխավոր վիրաբույժ, «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական կլինիկաների ղեկավար, ՀՀ ՊՆ և ՆԳՆ գլխավոր խորհրդատու պրոֆ. Հովհաննես Սարուխանյանին ու ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆ. Ռազմիկ Աբրահամյանին:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ավիատոմսեր և հյուրանոցի փաթեթներ ձեռք բերելու պատրվակով «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Կառավարությունն այսօրվա նիստում քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուշարձաններին առնչվող կարգերի հաստատման և տեղափոխման ու փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել ՀՀ Ազգային ժողովին:
Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ։
2015 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Օլիմպիական ավան»-ի հարևանությամբ գտնվող վագոն-տնակի մեջ դիակ է հայտնաբերվել:
Կառավարության որոշմամբ` 2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններում սիրիահայերին տրված 277 անձնագրի դիմաց չգանձված պետտուրքը փոխհատուցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է մոտ 16.5 մլն դրամ:
Նրանք առաջարկում են ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը, շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչև 100 մլն դրամ: Ըստ կառավարության եզրակացության, գործադիրն առկա խնդիրների կարգավորման նպատակով ԱԺ է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113.4 մլն դրամ, ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովել այդ երիտասարդների վերադարձը հայրենիք:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ-երեկոյին:
Ինչ բացահայտեց բերձորյան ահաբեկչությունը: Տեսանյութը տրամադրել է Հիմնադիր խորհրդարանը:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։
Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Նա նշել է, թե Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ:
«Տնտեսվարողները, նախկինում սահմանված 10-օրյա ժամկետում վճարվելիք մաքսային վճարներն այժմ վճարում են հարկային մարմիններին` ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն, տնտեսվարողը համապատասխան անուղղակի հարկերի վճարումը կարող է կատարել ապրանքների վաճառքից հետո, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների, որոնց համար ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է մաքսային մարմիններին»,- նշել է Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան ղեկավարը:
Ներկայացնելով Սփյուռքի նախարարության 2014թ. իրականացված աշխատանքները, նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախատեսված երեք գերակա խնդիրները կատարվել են:
Մարտի 5-ին, ժամը 15.00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը։
«Կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր զուգահեռ նաև աշխատում են, և ուսանողական սոցիալական խնդիրները, իհարկե, նույնպես մեր կրթական քաղաքականության մի մասն են: Վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ ծրագրեր են նախաձեռնվել անապահով ուսանողների համար՝ կրթության մատչելիության ապահովության ուղղությամբ»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին եւ Մամե Ամիրյանին:
Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոցի կառավարման խորհրդի 2014թ. փետրվարին և մարտին կայացրած որոշումներով գերազանց աշխատանքի համար պարգևատրվել են համապատասխանաբար 45 և 20 մանկավարժական աշխատողներ, երկու ցուցակներն էլ ներկայացվել են: Երևույթը խրախուսելի կլիներ, եթե վստահ լինեինք, որ պարգևատրումը եղել է ըստ արժանվույն և հասցեական:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման» ընթացակարգը հաստատելու վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ փետրվարի 23-ից 25-ը մասնակցում է ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում անցկացվող Բարեվարքության ամրապնդման թեմայով համաժողովին։