Հիշե՛ք, կամավորների սխրանքն անմահ է: Նրանք իրենց նվիրվածությամբ, նաև կյանքի գնով լրացրեցին պետական զինված ուժերի բացակայությունը: Նրանք տվյալ պատմական պահին արեցին անհնարինը, իրենց արյամբ գնեցին այն թանկարժեք ժամանակը, որ անհրաժեշտ էր կանոնավոր բանակ ստեղծելու համար: Նրանք նաև դարձան այդ բանակի հիմքը:
Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման 2015 թ. մարտի 7-ի՝ դեպի Գյումրի ավտոերթի ավարտին՝ ժամը 16:00-ին, տեղի Թատերական հրապարակում Գյումրեցիների և Շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը խափանելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով։
Դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի բարեկամը եւ վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու գործում:
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։
Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շեվիմը /Թուրքիա/:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ:
ԻԿՕՄՕՍ/Հայաստանը և Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի մյուս բոլոր կոմիտեները ևս միացել և իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտել` հերթական անգամ Ժառանգությունն անհարկի վնասելու և կորստյան մատնելու առթիվ:
«Ես ունեցել եմ իմ հետևողական ներդրումը հայկակական քաղաքական կուսակցությունների՝ ԵՄ քաղաքական ընտանիքին անդամակցության մեջ: Ուրախ եմ տեսնել, որ սա ունի երկկողմանի շահեկան արդյունք նաև արդիականությունը չկորցնող թեմաներում, ինչպիսին Ցեղասպանությունն է»,- հավելում է պարոն Լորենցո Օչոան:
Մարտի 3-ը՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի ընդունման տարեդարձի օրը, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հայտարարել է Վայրի բնության համաշխարհային օր: Երկրորդ անգամ նշվող այս օրը ՄԱԿ-ի համակարգը, դրան անդամակցող երկրները և գործընկերների մի լայն շրջանակ ամբողջ աշխարհում կարևորում են պարզ, սակայն վճռական ուղերձը՝ «ժամանակն է լուրջ վերաբերվել վայրի բնության նկատմամբ հանցագործություններին»:
Ի գիտություն տեղեկացնում ենք, որ 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ ծառայողական քննությունն ավարտվել է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Այս տարի ուսման վարձի փոխհատուցում է ստացել 646 ուսանող: Որոշ ուսանողների կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը: Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ ու […]
«ԵՏՄ անդամակցության շրջանակում ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումներ և վճարումներ չեն կատարվում: Այսինքն, տնտեսվարողները միաժամանակ ազատվել են մաքսավճարից, մաքսատուրքից, ինչպես նաև մաքսային պահեստների պահպանման վճարներից»,- նշել է Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ Հայկ Ստեփանյանը:
Ի պատասխան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին (պատճենը` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային) հասցեագրված նամակ-պահանջագրի` այսօր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան, որը ներկայացվում է ստորև:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի հարգարժան բարեկամներին երախտիքս հայտնել Համաշխարհային քաղաքականության բազմազբաղ օրակարգում Հայոց ցեղասպանության եղելությունը լսելի դարձնելու, մեր ժողովրդի ցավը կիսելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ մեծապես տպավորված է Լեռնային Ղարաբաղով ու նրա խաղաղասեր և արժանապատիվ բնակիչներով: Նա ընդգծել է, թե Իսրայելում շատերը տեղյակ չեն Ղարաբաղի մասին և երբ իմանան ճշմարտությունը, ինչի ուղղությամբ ինքն արդեն սկսել է աշխատել, ապա, վստահաբար, կկանգնեն հայ ժողովրդի կողքին: Իսրայելցի պատմաբանը շեշտել է, թե համոզված է՝ երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետևողական լինես այդ ճանապարհին: Նա վստահեցրել է, որ իր բազմաթիվ ընկերների հետ միասին շարունակելու է այդ պայքարը:
Փետրվարի 27-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Նազարբեկ Երիտասարդական Միության նախաձեռնությամբ կազմակերպվել է Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է «370» միջազգային տարածքային կոդով, տարբեր հեռախոսահամարներից ստացվող անցանկալի զանգերի մասին և իր բաժանորդներին հորդորում է հետ չզանգահարել վերը նշված տարածքային կոդը պարունակող անծանոթ հեռախոսահամարներին
Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին և կպատժեն օրենքի ողջ խստությամբ:
Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Միլսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հեռաբժշկության ցանցի ստեղծման առաջին աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել տեխնիկական մասնագետների խումբ:
Հայտարարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձանց ցուցակի վերաբերյալ:
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մարտի 2-ից կմասնակցեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում` ՉԺՀ ազգային պաշտպանության ակադեմիայում և պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվող հնգամսյա մասնագիտացված դասընթացներին:
Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի կազմում (ՀԽ 36 անդամներ) տարբեր պատճառներով առաջացել էր 5 թափուր տեղ:
Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։