
Գալուստ Սահակյանը մեկնելու է Ժնև

Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 17-21-ը մեկնելու է Ժնեւ (Շվեյցարիա): Այցի ընթացքում ԱԺ նախագահին ուղեկցելու է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: