Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2015-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 15 հեկտարի, 2016-ին՝ 16 հեկտարի անտառապատումը:
ԵՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցության շնորհիվ կեղծված ապրանքների ներկրումը միասնական մաքսային տարածք զգալիորեն կնվազի:
ՀՀ կառավարությունը այսօր որոշել է «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և 50 վետերանի առողջության պահպանումը և հանգիստը կազմակերպելու նպատակով հատկացնել 6 մլն 550 հազար դրամ:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ԾԻԳ-երի արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով կյանքի կոչելու համար:
Հանրապետությունում դիտվող խոնավ և տաք եղանակային պայամանները միանգամայն նպաստավոր են հատկապես կորիզավորների ծակոտկեն բծավորության և մի շարք այլ հիվանդությունների ու վնասատուների զարգացման համար:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում և համացանցում մեծ արձագանք գտած 4 տարի առաջ սահմանագծին հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրին:
Կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել են նրան, իսկ Արման Ս.-ն իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին:
Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու թույլտվության ընթացիկ տարվա համար տեղական տուրքի չափը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Սամվել Շառոյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
և արձանագրել նրա պահման պայմանները ։
Ապրիլի 14-ին կատարված այցելության ընթացքում դիտորդները արձանագրել էին, որ Գ. Սաֆարյանի պահման պայմանների հետ կապված առկա են խնդիրներ՝ մասնավորապես խցակիցների հետ համատեղելիության հետ կապված: Նշենք նաև, որ 68 խցում (որտեղ պահվում էր Գ. Սաֆարյանը) առկա էր 8 մահճակալ և 1 բազմոց, իսկ խցում պահվում էր 15 անձ։ Դիտորդական Խումբը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը ներկայացրեց իր մտահոգությունը այդ փաստի առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն հարակից Սբ. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Այնուհետև զորամասի հրամանատարի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին զորամասի տարածքում, ծանոթացան զորամասի ստեղծման պատմությանը, լեռնային պատրաստության մեթոդներին ու ծրագրերին, այցելեցին զորամասի դիտակետեր և դիտեցին անձնակազմի ֆիզիկական պատրաստության դասընթացը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու դեպքի առթիվ։
Ապրիլի 29-ին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական ընկերության 41-ամյա աշխատակցի կողմից խոշոր չափով գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ հարկային մարմնի գործողությունների վերաբերյալ վերջին բնորոշումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել:
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊՀ: Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը:
2016 թվականին Հայաստանը կունենա լիովին նոր անցակետեր: Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից: Այստեղ՝ նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013թ.-ի օգոստոսին, սեպտեմբերի 27-ին արդեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կատարվել է հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
UWC Հայաստանի ազգային կոմիտեն ամփոփել է United World Colleges (UWC) միջազգային ցանցի քոլեջների ընդունելության արդյունքները:
Դեսպան Գիլմորը Հայաստանում պաշտոնավարել է 1993թ. մայիսից մինչև 1995թ. հուլիսը: 35-ամյա դիվանագիտական գործունեության ընթացքում դեսպան Գիլմորը նաև աշխատել է Բեռնլինում, Բելգրադում, Մյունխենում, Բուդապեշտում, Մոսկվայում, Անկարայում և մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել մայրաքաղաք Վաշինգտոնում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել երկրի հարավային թեւում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ապրիլի 27-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Յու. Ազարյանը եւ նրա հայրը՝ Մ.Ազարյանը։ 46-ամյա կնոջ մոտ ախտորոշվել է «երկու կրծքագեղձերի, ձախ նախաբազկի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք, իսկ 84-ամյա Մ.Ազարյանի մոտ՝ «ձախ կիսաազդրային շրջանի արյունահոսող կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է մատչելի գնով առանձնատուն գնելու նպատակով իր բնակարանը վաճառել ցանկացող բարեկամուհուց խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։