Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Այսօր կյանքից հեռացավ հայ մշակույթի ականավոր գործիչներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային երգիչ, բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: Նա համաշխարհային բեմերում հանդես եկած այն արտիստներից էր, որ բացառիկ ձայնի և տաղանդի շնորհիվ նվաճել էր միջազգային հանդիսատեսի սերն ու համակրանքը և մեր երկիրը լավագույնս ներկայացրել արվեստի այդ բարդ ու բարձր ոլորտում:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև մեր ժողովրդին՝ բեմական արվեստի իր լավագույն ներկայացուցիչներից մեկի կորստյան կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031