ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ապրիլի 17-18-ին Երևանում կայանալիք «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը միջազգային փորձի ներքո» խորագրով փորձագիտական միջազգային համաժողովի կազմակերպիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին և Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, ՄԱԿ-ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական, ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ կենտրոնը ներկայացնող Անգա Թիմիլսինային, նույն կենտրոնը ներկայացնող, ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար Աիդա Արությունովային:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր հետ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացմանը:
Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի քրիստոնեական խորհրդանիշներից և ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդեն են եկել հանդիսավոր շքերթով:
Ապրիլի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են ապրիլի 16-ից 19-ը Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին առընթեր ռազմատնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստին:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 16-ից 18-ն աշխատանքային այց կկատարի Փարիզ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, ապրիլի 15-ին հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության հետ:
«Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Քոչարյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զբոսաշրջության ոլորտին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դուստրերի հետ այցելել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և դիտել «Ձուկն առանց ջրի կամ suicide» մեկ գործողությամբ տրագիկոմիկական ֆանտազիա ժանրի ներկայացումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Թաթուլ Ստեփանյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 12-ին ընդունել է Շվեդիայի Լունդի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ապրիլի 11-ին հանդիպել է Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի տնօրեն, դեսպան Վալերի Սադոխոյի (Валерий Садохо) հետ և շնորհակալություն հայտնել կենտրոնի կողմից հրատարակվող «Կոնյունկտուրա ռինկով» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար։ Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ստորագրել է Էսթերա Մկրտումյանին Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր։
Հ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ:
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: