Բաժիններ՝

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն. Արմեն և Նունե Սարգսյաններ

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լևոն Արոնյանին՝ կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ.

«Սիրելի՛ Լևոն,

Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։

Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․

Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։

Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031