Գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն ռեժիմով կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
«Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի ընտրությունն ԱԺ-ում կարող է հետաքրքիր ընթացք ունենալ։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունը հունիսի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Կենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. հունիսի 11-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
ՀՀ Վերաքննիչ դատարանը ևս քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում ներկա է գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ֆիզիկայի միասնական քննության համար հայտագրված 1460 դիմորդներից 174-ը քննություն էին հանձնում այս դպրոցում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով:
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը հերքում է վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունը, թե արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նարինե Խաչատուրյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայում ՀՀ դեսպան։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հունիսի 9-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների և հյուրերի, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 9-ին մասնակցել է Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի եզրափակիչ քննարկմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ:
Հունիսի 8-ին Դիլիջանում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի էմիրության էկո-քաղաք «Մասդար Սիթիի» գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի հետ:
Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ։