Բաժիններ՝

Արցախի Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում իրականացվում են համալիր նախապատրաստական աշխատանքներ

Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում և առանձին ստորաբաժանումներում, պայմանավորված առաջիկայում ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության կողմից անցկացվելիք ստուգումներով, իրականացվում են համալիր նախապատրաստական աշխատանքներ:

Առաջնահերթությունների շարքում են տարվա պատրաստության պլանով նախատեսված ծրագրային միջոցառումների կատարման ընթացիկ վիճակի և դրանց արդյունքում արձանագրված գործընթացների իրատեսական գնահատումը: Զորքերում իրականացվող աշխատանքներին, ըստ ուղղությունների, մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով, պարբերաբար զորամասերում աշխատում են ՊԲ շտաբի բաժինների և ծառայությունների սպաներից կազմված հանձնաժողովները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս