Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձը է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ,
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ:
Հանրապետության նախագահը չի աջակցում եւ չի պատրաստվում աջակցել կամ սատարել որեւէ քաղաքական ուժի։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին:
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սահակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:
Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 5-ին նամակներ է հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օրենք է ստորագրել, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:
Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարությամբ ողջունել է է Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին։
2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին և ընկերության կազմում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանին:
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատվել են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից :
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախը հասնելու է լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է՝ ի պատասխան Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի «Թվիթեր»-ի այն գրառման՝ թե իբր 2020թ նոյեմբերի 10-ի հայտարարության կետերից մեկով Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի հսկողության ներքո։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մայիսի 1-ին այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 30-ին և մայիսի 1-ին օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: