![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության պահպանմանը նպաստելու համար. Փաշինյանն ու Ղարիբաշվիլին հեռախոսազրույց են ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/1092354.jpg)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար: