Հայաստանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում հարձակման է անցել Հայաստանի հետ սահմանի մի շարք ուղղություններով. հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հայկական կողմը նախնական տվյալներով ունի 49 զոհ: Տվյալները ճշտվում են: