
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս. ԿԲ

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից, խորհրդի նիստի ժամանակ որոշվել է՝
վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11,5%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8,5%: