ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել՝ ուղղված ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսական ծանր վիճակի բարելավմանը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում թույլատրել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. նոյեմբերի 27-ը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 6 մլն դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտություն կատարելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից:
Համաձայն ՀՀ գլխավոր դատախազի 2013թ. նոյեմբերի 4-ի թիվ 75 հրամանի, ՀՀ գլխավոր դատախազությունը կազմված է հետևյալ վարչություններից և բաժիններից`
2013 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի հունվար ամիսներին Հայաստանում կանցկացվի ձմեռային զորակոչ: Այս մասին որոշում ՀՀ կառավարությունը կընդունի վաղվա՝ նոյեմբերի 7-ի նիստում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Արտավազդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ…
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է բանաստեղծ, հայտնի հասարակական գործիչ, ԽՍՀՄ տարիների այլախոհ Մերուժան Հովհաննիսյանին:
Հերթական ստուգողական վարժանքը տեղի է ունեցել Արզնիի օդանավակայանի տարածքում: Զորավարժության ընթացքում ոստիկանները պետք է լուծեին հետևյալ խնդիրը. նախ՝ բանակցությունների միջոցով հորդորել ցուցարարներին զերծ մնալ անօրինական գործողություններից…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
2013 թվականի հոկտեմբերի 18-ին, 23-ին և 24-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստեր:
Նոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Դեսպանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Նոյեմբերի 1-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային սահմաններն ազատականացնելու կապակցությամբ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 1-ին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Հովտաշատ համայնքի տարածքում գտնվող ինքնաշատրվանող խորքային հորի փակման և կոնսերվացման աշխատանքների ընթացքին:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ աշխատանքային այց է կատարել Բեռլին։
«Այս այցը լավ հնարավորություն է ձեզ համար բոլոր քաղաքական ուժերի հետ շփվելու, Հայաստանի ներկայիս վիճակը և ապագայի մեր տեսլականն ավելի հստակ պատկերացնելու համար»:
Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:
Այսօր Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: