Հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է ականանետեր

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, “Սև նետ”, Իստիգլալ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /7 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր /14 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս