Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Փարիզում կայացած միասնության երթին

Հունվարի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մասնակցեց ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին։

Երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։

Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Ֆրանսիական Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցելով ՀՀ Նախագահի ցավակցությունները, հայ ժողովրդի զորակցությունը և համերաշխությունը հայտնեց բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին։

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս