
Արցախում հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայի համարները փոխարինել են մեկ այլ համարանիշով

Դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1986թ. ծնված Ա.Հ-ն 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախնական համաձայնության գալով արհեստավոր, նույն քաղաքի բնակիչ` 1987թ. ծնված Ա.Օ-ի հետ, ԱՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից հետախուզման մեջ գտնվող, սակայն իրեն շահագործման հանձնված «ՎԱԶ 2110» ավտոմեքենայի գործարանային արտադրության նույնականացման համարները փոխարինել են մեկ այլ նույն մոդելի ավտոմեքենայի նույնականացման համարի հետ և ձեռք բերել հերթական համարանիշ: