
Արցախում 26-ամյա հարսը ջարդել է սկեսրոջ տան պատուհանները, զուգարանակոնքը, վնասել պատերը…

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի` 1949թ. ծնված Ն.Ս-ն, դիմել է այն մասին, որ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 7-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործությամբ բացելով դուռը, մուտք է գործել իր բնակարան, ջարդել տան պատուհանները, գրասեղանը, զուգարանակոնքը, վնասել տան պատերը և գողացել հեռուստացույցը:
Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Ն.Ս-ի հարսը, նույն քաղաքի բնակչուհի` 1991թ. ծնված Լ.Ա-ն: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։