Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները խիստ կարևոր նշանակություն ունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար. դրանց շնորհիվ հնարավոր եղավ կլողմերի միջև հրադադար հաստատել, ինչը արդյունավետ բանակցություններ վարելու միակ և կարևորագույն նախապայմանն է:
Ազերիները հաշվեհարդար էին տեսնում արդեն իսկ մահացած մարդկանց հետ՝ կտրելով նրանց գլուխները, ականջները, մարմնի տարբեր մասերը, նույն կերպ էին վարվում և ողջ մարդկանց հետ:
Արգենտինացի պատգամավորը եւս կարեւորել է մեր երկրի հետ կապերի ամրապնդումը, ներկայացրել Ֆրանցիսկոս Պապի գործունեությունը, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատերազմների, ռասիզմի եւ ահաբեկչությունների դեմ պայքարը, փախստականների խնդիրները, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը:
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողների դիպլոմների եւ նրանց պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները մոտեցնում են կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ԵԱՀԿ նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այդ մասին երեկ տեղեկացրել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ի՞նչ հարցեր են քննարկվել, Սանկտ Պետերբուրգի բանակցություններին անդրադարձ եղե՞լ է, թե՞ ոչ:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ընդունել է այցով Ադրբեջան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում է RIA Novosti-ն:
Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
«Մեծ թոռնիկս՝ Գեղամիկը, շատ հարցեր էր տալիս, ասում էր՝ երբ պապաս թուրքերին սպանի, կգա, դեռ թուրքեր կան: Իսկ երբ չէր զանգում, շատ էր անհանգստանում, ասում էր՝ հեռախոսի մարտկոցը երևի նստել է, որ պապաս չի կարողանում զանգել, մա՛մ, դու փորձի՛ր: Հենց հորեղբորը զանգում էին, գոռում էր՝ պապա՞ս է: Ինձ թվում է՝ հիմա ամեն ինչ հասկացել է: Հարցեր չի տալիս»:
«Ամեն դեպքում Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո Վաշինգտոնը մեծացնելու է ճնշումը Մոսկվայի նկատմամբ, քանի որ չարձանագրեց սենսացիաներ, որը նրանից ակնկալում էին։ Ավելի ճիշտ, Վաշինգտոնն իր համար պարզ եզրակացություն է կատարել, որ այս դաշտում Մոսկվան արդեն սպառվել է»:
Հանրապետական բժշկական կենտրոնում հունիսի 25-ին ժամը 10:00-ից կիրականացվի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Արցախյան գինու երրորդ փառատոնի կազմակերպման օրը հայտնի է: Այս տարի այն կկազմակերպվի սեպտեմբերի 17-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում:
«Համանախագահներն ապրիլյան պատերազմից հասկացան, որ այլևս իրավունք չունեն անուշադրության մատնել»,- նման համոզմունք հայտնեց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը։
Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքով ընդունվել է նախագահների համատեղ հայտարարություն: Այդ հայտարարության մեջ արտացոլվել է, թե ինչ է քննարկվել բանակցային գործընթացի ժամանակ ու թե ինչ համաձայնություն է ձեռք բերվել:
Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ հունիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը:
Այդ մեխանիզմի ներդրման հարցով պատասխանատու կազմակերպությունը կլինի ԵԱՀԿ-ն, իսկ Եռանախագահները՝ որպես ԵԱՀԿ միջնորդներ, կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ առաջարկները հղկելու ուղղությամբ:
Սրանով, Տարասովի որակմամբ, Ադրբեջանը փորձել է անհաջող կերպով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև բաժանարար գիծ մտցնել: Նրա խոսքով՝ Մոսկվայի հասցեին նման ռևերանսը Բաքվի կողմից նշանակում է, որ ադրբեջանական կողմը կասկածում է, որ Վաշինգտոնն ու Փարիզը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կխաղան հայամետ սցենարի օգտին:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ քննարկելու Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում առաջացած ճգնաժամերը:
«Վստահ եմ, որ Նովրուզ Մամեդովը ստում է, իսկ Էդվարդ Նալբանդյանը ճիշտ է ասում ոչ թե՝ այն պատճառով, որ ես սիրում եմ Նալբանդյանին, կարող եմ ասել, որ բացարձակապես չեմ սիրում, բայց նա ճիշտ է ասում: Մամեդովի այդ արտահայտությունը, սուտը նպատակ ունի թաքցնել Ադրբեջանի հասարակությունից Բաքվի դիվանագիտական ձախողումը: Այսքան բան: Մնացած գործընթացները կշարունակվեն Ֆրանսիայում»:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ ոստիկանության կողմից սարքեր կնվիրաբերվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը: Կառավարութան որոշման նախագիծը նիստի ընթացքում ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Մի երկու մետր էր մնացել, որ հասնեմ բլինդաժում մարտնչող դասակի հրամանատարին, հարցնեմ, թե ինչ պետք է անեմ, երբ նա զոհվեց աչքիս առաջ, եւ ես մենակ մնացի թշնամու բազմաքանակ ուժերի դեմ: Որ ասեմ, թե չէի վախենում, այդպես չէր, բայց այդ պահին, երբ շաղվել էի արյան ծովի մեջ, թեւս եւ ուսոսկրս փշրվել էին, արյունը ծորում էր հագուստիցս, նաեւ ներսից լցվում էր բերանս, ծարավը հաղթա հարելու համար ցեխաջուր էի կուլ տալիս, մեջս մի տեսակ գերբնական ուժ էր առաջացել, այնպիսի մի համարձակություն ու սառնասրտություն, որ բառերով դժվար է նկարագրել:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները:
«Այո, պաշտոնական Բաքուն հանդես է գալիս ծայրահեղ անզիջում դիրքերից: Կարծում եմ, որ այս ամբողջ գործընթացում հիմնական երաշխավորները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի պաշտպանության բանակներն են, որոնք կկարողանան արժանի պատասխան տալ հնարավոր ագրեսիվ գործողոթյուններին»,-ավելացրեց քաղաքագետը:
Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
«Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնեցված չեն գործում արդեն բավականին վաղուց (վերջին անգամ երկու մայրաքաղաքները համաձայնեցված գործել են 1975թ. «Ապոլլոն-միություն» ծրագրի շրջանակում)»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Մամեդովը հայտնի է բավականին ոչ ադեկվատ հայտարարություններով, իր շուրթերով հնչեցնում են բաներ, որոնք սպասարկում են իրենց պրոպագանդան։ Դա զուտ ներքին օգտագործման հայտարարություն է»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը։
Հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երևանում հունիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի արդյունքները։