Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ցավակցական հեռագիր է hղել Էդուարդ Ղուկասյանի ընտանիքին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 7-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։
ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիան ջանք չի խնայելու աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հասնելու խնդրի կայուն և բանակցային ճանապարհով լուծմանը:
Իտալական eastwest.eu լրատվամիջոցը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության և Եվրամիության «սառը» վերաբերմունքի մասին:
Կիպրոսը մեծ հետաքրքրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացներին և ընդգծում, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) փետրվար ամսին իրականացրել է 64 դիտարկում. 27 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:
Արցախի բացառիկ քարե կաթողները երկու հորիզոնական ճեղքերի օգնությամբ բաժանվում են երեք մասի` գլուխ, իրան և ստորին հատված:
Արցախում նոր կառավարման համակարգի անցումն ուշադրության արժանի է նրանով, որ ընդհատվեց հայկական երկրորդ պետության կողմից Հայաստանի Հանրապետության պետաիշխանական համակարգի՝ ինչ-որ առումով կրկնորդման գործընթացը:
Ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացը, դատապարտելի է: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի նկատմամբ նկրտումների մասին վերջերս արած հայտարարությանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ:
Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:
Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 28-ին Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավարությանը եւ քննարկել Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման հետ կապված հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Մեքսիկայի առաջատար El Universal թերթում լույս է տեսել հոդված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին մասնակցել է Ազգային անվտանգության ծառայության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին:
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նամակներ է ուղարկել ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներին՝ հորդորելով ջանքեր գործադրել Սիրիայում զինադադարն ապահովելու համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ի լիագումար նիստում ընդունել է Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն:
Նախագահ Սահակյանը ծաղիկներ է դրել Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Վաշինգտոնի Սբ Խաչ հայկական եկեղեցու սրահում փետրվարի 25-ին տեղի է ունեցել ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը:
Այսօր՝ փետրվարի 26-ին, Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անցած տարի Արցախի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 76 մլն դրամ, որի 50,3 տոկոսը բաժին էր ընկել բուսաբուծությանը, իսկ 49,7 տոկոսը անասնաբուծությանը:
Նա վստահեցնում է՝ ցանկացած սպառազինություն, որ վաճառվում է Ադրբեջանին, հակազդման միջոց ունի Հայաստանի կողմից:
«Ես եմ» ծրագրով ՊԲ զորակոչված նորակոչիկները փետրվարի 24-ին իրենց կյանքի կարևորագույն ընտրությունը ամրագրեցին զինվորական երդման խորհրդով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Արցախի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս 2017թ.-ի ընթացքում ապահովվել են հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման հետ կապված գործառույթները։