«Լևոն Տեր-Պետրոսյանը կամ չի պատկերացնում, կամ էլ դիտմամբ է խեղաթյուրում իրավիճակը». Անուշ Սեդրակյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը կամ չի պատկերացնում, կամ էլ դիտմամբ է խեղաթյուրում իրավիճակը». Անուշ Սեդրակյան

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած խաղաղության թեզին՝ այսօրվա ասուլիսում նշեց, որ դա ընդամենն այլընտրանքային արտաքին քաղաքականության հայտ է։

«Առաջին նախագահի խաղաղության թեզը շատ գրավիչ է հնչում, շատ օպտիմիստական, եթե հաշվի առնենք այն, որ տարածքների հանձնելը բերելու է հաստատագրված և ավարտուն խաղաղության, բայց մենք այնքան սադրանքներ ենք ունեցել ռազմավարական տիրույթում, որ փաստացի այդ սադրանքների նախապատմությունը  պնդել այդ թեզի իրականության վրա, բանախոսի կարծիքով, շատ կասկածելի է։ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ չի պատկերացնում իրավիճակը, որը, նրա ինտելեկտուալ կարողությունները հաշվի առնելով, կասկածելի է, կամ էլ դիտմամբ է խեղաթյուրում իրավիճակը, որն այս պարագայում մի քիչ հանցավոր կարող է լինել»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ առայժմ Հայաստանը կայուն ստագնացիայի փուլում է։ Ըստ նրա՝ հետաքրքիր է, որ միջազգային թատերաբեմում իրադարձությունները 5 րոպեն մեկ փոխվում են, իսկ Հայաստանում ամեն ինչ կայուն է։

Իսկ ազգրագրագետ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ՝ «Ոչ մի թիզ հող» ասողները խոսում են այն մասին, որ ցանկացած զիջումի հնարավորությունը պետք է կշռվի Ղարաբաղի անմիջական կարգավիճակով, բայց մենք ոչ մի հավատալու հնարավորություն չունենք։ Այստեղ խոսքը ոչ թե զիջումային քաղաքականության մասին է, այլ Ղարաբաղի անմիջական, հստակ, հավաստի, երաշխավորված և իրականացող կարգավիճակի»:

Անի Թորոսյան

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։