Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Հունվարի 30-ին ժամը 10:45-ին ՀՀ Երևան քաղաքի բնակիչ` 1958թ. ծնված Հ.Պ-ն, «Օպել Սինտրա» ավտոմեքենան վարելու ընթացքում առողջական վիճակը կտրուկ վատացել է և Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 1/36 հասցեում գտնվող խանութի մոտ բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-2410» ավտոմեքենային, որն էլ բախվել է «Շկոդա» և «Ֆորդ» ավտոմեքենաներին:
Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Ուկրաինայից 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ է գնել:
Հունվար ամսին հաստատված բավականին բարձր ջերմային ֆոնը և առանց տեղումների եղանակը մտահոգիչ են և բացասական ազդեցություն են ունենում գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի վրա:
Ռուսաստանը միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ ակտիվորեն հանդես է գալիս ԼՂ շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում ՝ ուղղված հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը:
Լեռնային կիրճեր, հնագույն վանքեր, գյուղեր, ժամանակակից քաղաքներ և զարմանահրաշ մարդիկ. այս ամենը կարելի է տեսնել Արցախի մասին պատմող նոր ֆիլմում:
Բանակային նոր ուսումնական փուլին ընդառաջ, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, անց են կացվել ցուցադրական պարապմունքներ մարտական պատրաստականությանը առնչվող տարբեր թեմաներով:
Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հունվարի 30-ին հանդիպել է ՊԲ-ի զորամասերից մեկում իրենց զինվորական ծառայությունը «Ես եմ» ծրագրի շրջանակում նոր-նոր մեկնարկած նորակոչիկներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարությունում այսօր հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ:
«Ընդհատակում շատ քիչ մարդ կար, որ հավատում էր, որ Կրեմլը հենց նենց մեզ ինչ-որ բան է նվիրելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախյան շարժման մասին՝ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):
Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ գոտու մյուս ձգձգված հակամարտությունների կարգավորմանը:
«Եթե մենք կարող ենք Ադրբեջանին 1 կամ 2 անգամ ոչնչացնենք, իրենք մեզ՝ 10 կամ 20, մեզ համար դա հերիք է, որ մի անգամ մենք կարողանանք նրանց ոչնչացնենք ու մենք դա կանենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):
«Մերը ժողովրդական բանակ է, այսօր ոչ մի հայ չկա, որ հայոց բանակի հետ կապ չունենա, մենք ազգ-բանակ ենք, անհաղթելի ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արցախյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանը:
«Պատերազմից հետո մենք ռուսական բանակի մոդել վերցրեցինք, հիմա կամաց-կամաց հրաժարվում են, ինչը ճիշտ է, որովհետև ռուսական սիստեմը շատ անարդյունավետ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կրակովում հունվարի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո սրելով սահմանային իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ Ադրբեջանը փորձում է ձախողել սկսված գործընթացը:
«Կրակովում մեկ քայլ առաջ է գրանցվել»,- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդես գալով 2017թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսով:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ խաղաղ կարգավորում կունենա:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
«Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին անվերահսկելի գործընթաց է դարձել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական փորձագետ Վ լադիմիր Եվսեևը:
Հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը:
2017 թվականին Արցախում արձանագրվել է 1150 մահվան դեպք՝ 2016 թվականի 1156–ի փոխարեն: Հիվանդանոցային մահերը կազմել են 228 դեպք՝ 2016 թ.-ի 246-ի դիմաց:
Առաջնային բուժօգնության օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով «Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել են 414 գյուղական այցեր, որոնց արդյունքում կատարվել են բնակչության մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ, ինչպես նաև երեխաների պատվաստումներ:
Պատերազմը ռեսուրսների պատերազմ է, և միշտ որոշում ընդունելիս դու պետք է գնահատես քո գործողությունների էֆեկտիվությունն ու դրա գինը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունվարի 26-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին, ով Ստեփանակերտ է ժամանել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում:
«Սերժ Սարգսյանի ելույթում բոլոր շեշտադրումները կատարվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽ ԽՎ-ում ունեցած ելույթի մասին: