Էրդողանը կմասնակցի Եգիպտոսում Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Եգիպտոս՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Իսրայելի կոշտ քննադատ և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմնակից Էրդողանը վերջին ամիսներին ակտիվացրել է Թուրքիայի մասնակցությունը Գազայի շուրջ բանակցություններին և, ըստ գնահատումների, կարևոր դեր է խաղացել պատերազմը դադարեցնելու և հետպատերազմյան կառավարման ու վերակառուցման ծրագրերին համաձայնելու համար ՀԱՄԱՍ-ին համոզելու հարցում։

Թրամփի առաջարկած հրադադարի ծրագրի առաջին փուլը պետք է սկսվի երկուշաբթի՝ պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատմամբ։

Հաղորդվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը չեն նախատեսում իրենց ներկայացուցիչներին ուղարկել գագաթնաժողովին։

Տեսանյութեր

Լրահոս