«Այս լարվածությունը երևի ոչ թե Ալիևն է ուզում, այլ ավելի մեծ հակառակորդ ունենք». Գեներալ-մայոր
Խաղաղության պայմանագիր դեռևս կնքված չէ, մինչև միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր չստորագրեն 5- 6 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը, միևնույն է՝ որքան էլ Եվրամիությունը և Մինսկի խումբը աշխատեն, միշտ էլ սահմանին նման վիճակ կլինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին։
«Այն, ինչ սահմանում տեսնում ենք, միայն այդ կրակոցները չեն։ Եթե նկատել եք՝ կրակոցների քանակը կրկնապատկվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գալու օրերին։ Բայց այդ լարվածությունը երևի ոչ թե Ալիևն է ուզում, այլ, կարծում եմ՝ ուրիշ ավելի մեծ հակառակորդներ ունենք, քան Ալիևն է։ Ամենավտանգավորն այն է, որ այդ զինուժը կարող են օգտագործել առանց Ալիևի՝ դա Թուրքիան է»,- ասաց գեներալ-մայորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան