Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում 76-ամյա սփյուռքահայ Ստեփան Մելքոնյանը 4 հա-ի վրա հիմնել է փորձերի և ցուցադրությունների կենտրոն։
«Ամբողջովին սխալ եմ համարում այն քաղաքականությունն Արցախի հարցում, որը հիմնված պետք է լինի այդ տերմինաբանության վրա: Հանրահայտ աքսիոմ է՝ երբ քաղաքականության մասին խոսում ես՝ ամեն խոսքը դոկտրին է: Տվյալ դեպքում այն դոկտրինը, որի վրա ուզում է աշխատել վարչապետը, ամբողջովին անարդյունավետ է, վնասակար է, նահանջողական է և կարող է շատ թանկ նստել մեր հաղթանակների ժամանակ: Եթե նկատել եք՝ խոսելով բոլոր վտանգների մասին՝ ես մտքումս անգամ չունեմ մտայնություն, որ մենք չենք ունենալու հաջողություն: Հաջողությունները մինչև այսօր արձանագրել է հայ ժողովուրդը, և միշտ չէ, որ դա եղել է շնորհիվ իր ղեկավարության»,- ասաց նա:
Ես գիտեի, որ միջազգային հարաբերություններ (և առհասարակ` հարաբերություններ) կառուցելուց հեռու եք, բայց, որ վարչապետության ընթացքում կկորցնեք Ձեր superունակությունը` սուտ խոսելու ու պատճառաբանություններ բերելու կարողությունը…
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
«Դուք վերելակից դուրս եկաք՝ իրականում Ալիևը փակուղուց դուրս եկավ, նա փակուղում էր հայտնվել 2016թ. հետո, որովհետև չկար բովանդակային բանակցությունների անցնելու հեռանկար, և, փաստորեն, Ալիևը պարտադրված ընդունել էր Սերժ Սարգսյանի խաղի կանոնները: Երբ դուք հրադադարի ժամանակավոր պահպանումը ընկալում եք՝ իբրև ձեռքբերում, իսկ Փաշինյանը դա ներկայացրեց ձեռքբերում, ինքը փոփոխելի, իրադրական մի փոքրիկ մի բան վերցրեց, իսկ փոխարենը՝ մենք կորցրինք ստրատեգիական առավելությունը բանակցային գործընթացում»:
Խուսափում է օգտագործել «Արցախ» անվանումը երկրի ներսում, իսկ դրսում ընդհանրապես չի օգտագործում, ըստ երևույթին շուտով կլսենք նաև «Խանքենդի» անվանումը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանելով Ալիևի պահվածքի մասին վերջերս տված «կոնստրուկտիվ» գնահատականի հարցին, Փաշինյանը ոչ միայն վերահաստատեց Ադրբեջանի նախագահին տված գնահատականը, այլև չդիմացավ էժան գայթակղությանը Արցախի հարցով մեր մտահոգված և փաստարկված քննադատությունը նույնականացնել եւ զուգահեռացնել Ադրբեջանի քննադատության հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում կրկին ուղիղ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցությունն ընթանում է որևէ փաստաթղթի շուրջ, արդյոք դա փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծում ենթադրող փաստաթուղթ է: Փախարենը՝ վարչապետը կրկին շեշտեց, որ իրենց բանակցային սեղանի շուրջ կաշկանդել հնարավոր չի լինի:
Մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:
Ուրեմն դու համառորեն խուսափես հրապարակավ հայտարարել, որ բացառում ես Արցախյան խնդրի փուլային տարբերակը, դու երբեւէ չհայտարարես, որ Արցախը չի լինելիւ Ադրբեջանի կազմում, մեզ էլ ասես՝ «չկաշկանդե՞ք»։
Փաշինյանն ասում է, որ լուծում լինի, անպայման կգանք ժողովրդից կհարցնենք, հո չի եղել դեպք, որ առանց հարցնելու Արցախի հարցում բան որոշենք։ Եղե՛լ է: Ժողովրդից ոչ ոք չհարցրեց երեք ժողովուրդների հանար ընդունելի տարբերակը հայկական կողմի պաշտոնական դիրքորոշում սարքելուց։ Ոչ ոք չհարցրեց լրագրողների փոխայցեր կազմակերպելուց։ Կամ՝ էդ հարցնելը ո՞նց է լինելու, լայվի լայքերի քանակո՞վ:
Արցախի Հանրապետությունում բազմապրոֆիլ լաբորատորիա է ստեղծվում, վերանորոգման աշխատանքներն ավարտվում են:
Եթե անհրաժեշտություն լինի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահների հետ ԼՂՀ հարցով քննարկման կգնա: Թեև վարչապետի խոսքից կարելի է մտածել, թե նման անհրաժեշտություն չկա:
Մայիսի 16֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 72 քաղաքացի:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները:
Քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր:
Երեկ է հրապարակվել, բայց մանդատից հրաժարվելու որոշումը շատ ավելի վաղ է եղել, դիմումը շատ ավելի վաղ է գնացել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կսկսվի 2020 թվականի մայիսի 21-ին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական մանդատից։
Մայիսի 15֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 51 քաղաքացի:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել:
Ակնհայտ է, որ որևէ լուծում չի կարող ընդունելի լինել միաժամանակ և Հայաստանի, և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ Արցախի կամ Ղարաբաղի ժողովուրդ եզրույթն իմ համար հասկանալի չէ։ «Լուծումն ընդունելի պիտի լինի ժողովուրդների համար» թեզի առաջքաշումը գուցե կարելի է դիտարկել բանակցություններն անընդհատ շարունակելու և միաժամանակ որևէ փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու ռազմավարության համատեքստում։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 30 փորձանմուշի հետազոտության արդյունքները:
Հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները մայիսի 13-ին ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղերում, որոնց նպատակն էր կատարելագործել ընդգրկված ուժերի ներդաշնակման մակարդակը, գործնական ունակություններն ու դաշտային վարժվածությունը, ինչպես նաև ճշտել մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու ձևավորել մարտական գործողությունների իրականացման միասնական մոտեցումներ:
Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից, ժամը 14:00-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր:
Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։
Մայիսի 14-ի ժամը 11-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացման մեջ է գտնվում 25 քաղաքացի, թեստավորվել են 434-ը։
Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որն արգելափակել էր ԱՄՆ-ը Չինաստանի հետ տարաձայնությունների պատճառով: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ առաջարկությունն արվել է փակ դռների հետևում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր Էստոնիան, որը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում:
«Այս պահին դրանք միայն խոսակցություններ են» այսպես արձագանքեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանը 168.am-ի հարցին, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Արցախի ԱԳ նախարարի պաշտոնի համար պայքար է գնում Աշոտ Ղուլյանի և գործող նախարար Մասիս Մայիլյանի միջև:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար որպես թեկնածու առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը: