Հունիսի 13-ին ժամը` 00:05-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Ն.Բ-ն, վարելով «Օպել Վեկտրա» ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին առկա էլեկտրասյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությունը, թե Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրել իր օկուպացված տարածքները»:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ:
«Բնականաբար, հակամարտող երկրներին սպառազինության վաճառքը խնդիրներ կարող է հարուցել, դա հատկապես խնդրահարույց է ՀԱՊԿ-ի առկայության պարագայում, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության առկայության պարագայում»։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ Վիկտոր Քոչարյանը եւ Ռոբերտ Շաֆերյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն:
«Առանց բանակցությունների ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է: Դրա համար կա երկու հարթություն, և այն հարթությունը, որը վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանը, իհարկե, Հայաստանը պետք է մասնակցի, բայց երբեք Հայաստանն իր վրա չի կարող վերցնել՝ Արցախի փոխարեն բանակցել այն հարցերի շուրջ, որոնք Արցախի Հանրապետության տիրույթում է»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախում վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիային և դրան հաջորդած իրադարձություններին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին:
Հունիսի մեկին տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել Քաշաթաղի շրջանի ցանքատարածություններին:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի սույն թվականի հունիսի 11-ին ստորագրած հրամանի համաձայն ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման–քննարկման բաժնի պետ¸ ոստիկանության գնդապետ Գեորգի Ղարամյանը անձնական նախաձեռնությամբ¸ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից։
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վահագն Էլոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ըստ Արամ Գ. Սարգսյանի՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացը մտնելու է փակուղի. «Իրենց համար դա այլևս մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, իրենց նպատակները շատ ավելի գլոբալ են»։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը բանակցային գործընթացում տեսնում է Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի դերի ակտիվացում: Նա Ֆրանսիայի ակտիվացման հանգամանքը պայմանավորում է Եվրոպայում այս երկրի դիրքերի ուժեղացման հետ:
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում հունիսի 11-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին բոլոր հայտարարությունները, որոնք, մասնավորապես, հնչել են ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս և Լավրով-Մնացականյան բանակցությունների ժամանակ, հարուցել են ադրբեջանական մամուլի անհանգստությունը:
«Այսօր ամբողջ օրը տարբեր տեղեր եմ եղել, ժողովուրդ իրենց առօրյայով ապրում են, որևէ խնդիր չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, ով այժմ գտնվում է Արցախի Հանրապետությունում։
Հունվար-մայիս ժամանակահատվածում ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ ՀԾՏՄԿՊ) կողմից դիտարկված և համեմատված 80 ապրանքատեսակներից 16-ի միջին գները աճել են, 24-ինը՝ նվազել և 40-ինը մնացել անփոփոխ կամ տատանվել 1 տոկոսի միջակայքում:
«ԼՂ հակամարտության շուրջ հիբրիդային պատերազմը վերջին տարիներին ավելի սուր մասշտաբներ է ձեռք բերել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն եւ գերատեսչությանաշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարին:
Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները բավականին «լավ» է օգտագործվում ադրբեջանական քարոզչության կողմից:
Հունիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մոտ տեղի է ունեցել անձնական հարցերով հանրապետության ռազմական գերատեսչությանը նախապես դիմած թվով 21 զիծառայողների և քաղաքացիական անձանց ընդունելիություն:
Հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
«Մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ կարող կանխատեսել: Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք, ավելի ստեղծարար կգտնվեն և կփորձեն կանգնեցնել վտանգը»: