«Բնակվում ենք հայրենակիցներից մեկի տանը, տեղափոխվել ենք Բերձորից՝ մորս, տատիկիս և երկու ամսական բալիկիս հետ միասին: Ամուսինս եղբորս հետ միասին պաշտպանում է մեր Հայրենիքը: Հրթիռակոծության ժամանակ միայն հասցրել եմ երեխայիս վերցնել ու դուրս գալ, ինձ համար կարևորը երեխան էր, էլ ոչինչ չհասցրեցի անել՝ ոչ մի փաստաթուղթ, իր չեմ կարողացել ինձ հետ բերել: Մայրս՝ սոցիալական քարտը, իսկ տատիկս էլ՝ անձնագիրն է կարողացել վերցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Արցախի ԱԻՊԾ պետ Մեխակ Արզումանյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Արաբական աշխարհն ընդհանուր առմամբ և՛ մամուլում, և՛ պաշտոնական արձագանքներում բավականին թիրախավորված, հասցեագրված քննադատություններ է հնչեցնում, առաջին հերթին՝ Թուրքիայի հասցեին, և դա հասկանալի է: Նրանք արդեն պաշտոնապես հայտարարում են, որ ոչ թե Իսրայելն է իրենց համար ամենալուրջ սպառնալիքը, այլ առաջին հերթին՝ Թուրքիան, և այս տեսանկյունից տրամաբանված է իրենց մոտեցումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Օրբելի կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը՝ շեշտելով, որ Սիրիայի նախագահը հստակ մեսիջ ուղարկեց, որ Արցախի դեմ ռազմական գործողությունների նախաձեռնող, հրահրող կողմը Թուրքիան է:
Նորվեգայի Կրագերոյի քաղաքապետարանը դատապարտում է Արցախի դեմ ագրեսիան։
«31-ամյա Արայիկ Հովհաննեսի Սաֆյանը և 36-ամյա Գեղամ Սերժիկի Սաֆյանը շատ համեստ, քչախոս տղերք էին»,- 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված հորեղբոր տղաներին այսպես նկարագրեց նրանց մյուս հորեղբոր որդին՝ Արամ Սաֆյանը:
Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հռոմի Մոնտե Չիտորիո հրապարակում անցկացրել են խաղաղ ցույց` Իտալիայի կառավարությունից խնդրելով ճանաչել Արցախի անկախությունն ու սաստել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև իտալացիներ:
Արցախի հերոս, Արցախի ազատամարտիկների միության վարչության անդամ Ժաննա Գալստյանի խոսքով՝ Արցախյան առաջին հերոսամարտից հետո թշնամին ոչ թե քաղաքակրթվել է կամ ընդունել իր կրած պարտությունը, այլ ավելի ստոր, նենգ ու արյունարբու է դարձել։
Համանախագահների հայտարարությունը, ինչպես նաև վերջին շրջանի զարգացումները հերթական անգամ ապացուցեցին, որ այս ընթացքում Ռուսաստանը՝ ինչպես ՄԽ համանախագահի կարգավիճակով, այնպես էլ երկկողմ ձևաչափով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ավելի մեծ դերակատարություն ունի, քան ՄԽ մյուս համանախագահները միասին։ ՄԽ համանախագահները հայտարարության մեջ հղում են անում հենց ՌԴ-ի ջանքերի շնորհիվ Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների վրա։
168 TV ԼՐԱՀՈՍ
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, հետևյալ եզրահանգումներն է կատարել. «Միջնորդների մոտ հասունացել է գիտակցումը, որ պատերազմի շարունակումն աղետալի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի վրա: Դա հույս է տալիս, որ ավելի գործուն քայլեր կարվեն՝ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար: Այսօր ՌԴ ՊՆ հայտարարությունը նույնպես հուշում էր այդ մասին:
Եվրամիության նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջև հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել:
Էստոնիայի հայ համայնքը Տալլինում խաղաղության քայլերթ է անցկացրել` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի:
«Նույնիսկ կարճատև հրադադարից հետո, ադրբեջանական հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու տեղեկանալու իրենց կորուստների իրական թվերի մասին։ Կարծում եմ՝ սա ներքաղաքական լրջագույն խնդիրներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար, քանի որ հարձակվող կողմն անգամներով ավելի շատ կորուստներ է կրում, և կրել նման կորուստներ՝ ոչնչի դիմաց կամ մեկ-երկու դիրքի կամ նույնիսկ գյուղի դիմաց, դա այս պահի դրությամբ տոտալ պարտություն է։ Այդ պատճառով էլ նրանք փորձում են հնարավորինս բարելավել իրենց դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե իրենց հասարակությանը ներկայացնելու ինչ-որ բան ունենան, որովհետև այն, ինչ հիմա իրենք ունեն, համեմատելի չէ իրենց ունեցած կորուստների հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով:
ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին, տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոսկովյան հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է գործակալության նախկին թղթակից, Արցախյան ազատամարտի մասնակից Շուշանիկ Աբրահամյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե միջազգային հանրությունն ի զորու չէ պարտադրել դադարեցնել զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու պատերազմի ընթացքում Ադրբեջան զենք, զինամթերք եւ սպառազինություններ տեղափոխող ցանկացած ինքնաթիռ, նախապես այդ մասին հայտարարելով։
Երեկ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրին, գրել էր․
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՄ-ում համաձայնության են եկել մեկ մարդու՝ Նավալնու թունավորման գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Ալիևի ու Էրդողանի ագրեսիոն պատերազմից Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում հազարավոր մարդիկ են մեռնում, իսկ ԵՄ-ն ու աշխարհը «անկարող են» պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ»:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և սովորութային միջազգային իրավունքիբազմաթիվ նորմերի ու սկզբունքների (Մարդու իրավունքների համընդահնուր հռչակագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաներ, Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վարժեցման դեմ միջազգային կոնվենցիա, միջազգային սովորութային իրավունք և այլն) համատարած ոտնահարումով։
Հյուսիսային սահմանագոտու պահապանները:
Արծրուն Հովհաննիսյանը ուղիղ եթերում է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան թշնամին սկսեց տոտալ ռազմական ագրեսիա, երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, ՌԴ Պետդուման ընդունեց հայտարարություն և պատրաստակամություն հայտնեց, որ միջնորդական առաքելությամբ կարող են գալ Երևան, Արցախ և Բաքու՝ քննարկելու, թե ինչ կարող են անել։
Հիմնական ուղերձները կարևոր էին, որովհետև պետք է հաշվի առնենք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կայացած եռակողմ՝Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման շրջանակներում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որն ադրբեջանական կողմն ընդհանրապես չի պահել։ Կետերից մեկն այն էր, որ ադրբեջանական կողմը շարունակ պնդում էր Թուրքիայի ներգրավումը բանակցային ձևաչափում։
Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկություններով:
րենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:
Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը