Արցախում կամավորները մաքրել են հուշարձանների տարածքները

Մաքրման աշխատանքներ են իրականացվել Դաշուշենի և Կրկժանի խաչ-հուշարձանների տարածքում:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը:

Մի խումբ երիտասարդ կամավորներ հանդես են եկել հայրենանվեր նախաձեռնությամբ՝ մաքրել շրջապատը աղբից:

Կամավորական փոքրիկ խմբի մաքրման աշխատանքներն այսօր իրականացվել են Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Դաշուշենի և Կրկժանի խաչ-հուշարձանների տարածքում:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ այդ աշխատանքները շարունակական են լինելու և կոչ են անում բոլորին՝ միանալ իրենց նախաձեռնությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728