
Արցախի թեմի նոր առաջնորդն առաջին առաջնորդական պատարագն է մատուցել Ստեփանակերտում

Ստեփանակերտի Աստվածամոր ՍԲ հովանի մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը, որին մասնակցել են ԱՀ իշխանությունները՝ Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Հոր, որդու և սուրբ հոգու անվամբ մատուցված պատարագին մասնակցել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր, ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:
Տոնական սուրբ և անմահ պատարագը հանդիսապետում էր հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով 30 տարուց ավելի առաջնորդել է Արցախի հոգևոր թեմը: