Բաժիններ՝

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Արցախում ապրիլի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 47 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն Արցախում հասել է 22 384-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 524 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 936 քաղաքացու հետազոտություն, որից 640-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930