
Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբ. այն կվնասազերծվի տեղում

Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայնը, թեպետ բարձր չի լինելու, բայց հորդորում ենք լսելու դեպքում` չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ։