Հրապարակումը պատրաստելիս օգտվել ենք համացանցում և մամուլում առկա տեղեկություններից։ Ինչպես նաև զոհվածների հարազատները իրենք են կապվել մեզ հետ՝ խնդրելով հերոսներին ներառել «Անուն առ Անուն» խորագրով շարքում:
Անհետ կորածների հարազատների պնդմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ՀՀ կառավարության շենք մտնելիս՝ մուտքի մոտ, հանդիպել է նրանցից մի քանիսին, տեղեկացրել, որ գերիների հերթական խումբն է գալու: Երեկոյան արդեն Էրեբունի օդանավակայանում, երբ հարազատները դիմավորում էին Բաքվից եկող ինքնաթիռը, պարզվեց, որ ԱՀ նախագահի հնչեցրած թիվն իրականության հետ որևէ աղերս չունի։
«Եթե չեք պատկերացնում՝ ինչ է գերությունը, ձեր երեխեքին տարեք, դրեք մեր երեխեքի կողքը, նստեք սպասեք»
Արցախյան պատերազմից հետո ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է հսկայական գումար՝ մոտ 27 միլիոն դոլարի չափով:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Արցախի Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում փետրվարի 10-ին զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում:
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 37 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 14 ադրբեջանցի է պայթել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տվյալներ է հրապարակել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Այսօրվանից մեկնարկել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանն Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, ով Արցախում ընդունված խոսակցությունների համաձայն՝ հայտնի սորոսական է, ավելին՝ Դանիել Իոաննիսյանի մտերիմը։
Արցախի Հանարպետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել պատերազմից հետո Արցախ մուտք գործելով ընթացակարգի մասին, որում ասվում է․
Եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ձմեռ-2021»-ը թուրք-ադրբեջանական ռազմական պլանի բաղադրիչներից է: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ համագործակցությունն այդ ոլորտում եղել է ու հիմա ևս ինտենսիվորեն շարունակվում է: Սակայն, Ջերմանի խոսքով, ամեն զորավարժություն չէ, որ հարևանների համար սպառնալիք է:
Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում:
Ադրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ:
Ինչ իրավիճակ է Արցախում, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի արձագանքները․ Նունե Ներսիսյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում փետրվարի 9-ին ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները:
Հաշվետվողականությունը վերաբերելու է անխտիր բոլոր ստորաբաժանումներին՝ թե ոստիկանությանը, թե արտակարգ իրավիճակների ծառայությանը: Նոր պաշտոնը ստանձնելուց հետո, այժմ ընտելանում եմ Ոստիկանությանը, թեպետ, համակարգին ծանոթ եմ երկու կառույցների (ԱԻՊԾ) միջև ձևավորված միջգերատեսչական համագործակցությունից:
Իհարկե, իրենք իրենց քայլերի մեծ մասն անում են առանց Ռուսաստանի: Դա ակնհայտ է: Ոչ միայն սխալվում է, այլև անբարեխղճորեն սխալվում է նա, ով ասում է, որ Ռուսաստանը ներկայումս լիարժեքորեն ղեկավարում է Ղարաբաղում և Հայաստանում իրավիճակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Փաշինյանը Հայաստանը դաշնակցից վերածել է Ռուսաստանի պրոտեկտորատի, իհարկե, մաքուր պոլեմիկա է: Ավելին կասեմ, որ Փաշինյանի Հայաստանը ոչ միայն պրոտեկտորատ չէ, այլև Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այսպես ավելի ճիշտ կլինի ասել:
Փետրվարի 7-ին՝ կիրակի օրը ժամը 8.00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ուխտա վորների հերթական խումբը ՌԴ խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ճանապարհվել է դեպի Դադիվանք։ Խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Ուխտավորներն էլ Դադիվանք պետք է հասցնեին նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում օծված «Դժոխքի ավերումը» սրբապատկերը, որը Երևանից ուղարկել էր հեղինակը՝ նկարչուհի Ժաննա Խլղաթյանը։
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր առաքելությունն է համարում Արցախի մասին ֆիլմեր նկարահանելն ու դրանք աշխարհին ներկայացնելը. ասում է՝ իր ֆիլմերով ցանկանում է պատժել աշխարհին: 1990-ականներին դեռ երեխա Ավետիսյանն Արցախյան առաջին պատերազմի ականատեսն է եղել: 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմին մեկնել է Արցախ՝ տեղի հանրային հեռուստաընկերության կազմի հետ լինելով Արցախի տարբեր հատվածներում, լուսանկարելով, տեսանկարահանելով բազմաթիվ արժեքավոր կադրեր: Կինոռեժիսորը վավերագրական նյութերն օգտագործելու է «Վերածնվածը» ֆիլմում, որի ստեղծման վրա սկսել է աշխատել դեռ 2018-ից:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխարհը կանգնած է պատերազմի նախաշեմին․ չափազանց մեծ զգոնություն եւ կամք է պահանջվում կարմիր գիծը չհատելու համար, հակառակ դեպքում այն կլինի ամենաարյունալի պատերազմը մարդկության պատմության մեջ։ Արցախյան 44-օրյա պատերազմը բացեց Պանդորայի արկղը, որից հետո մեկը մյուսի հետեւից կարող են ակտիվանալ բոլոր այն հակամարտությունների օջախները, որոնք այս կամ այն կերպ սառեցվել էին […]
Արցախում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի փետրվարի 1-ի դրությամբ՝ վարկային ներդրումները կազմել են 144 միլիարդ 296, 7 միլիոն ՀՀ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 192 միլիարդ 390,8 միլիոն դրամի փոխարեն:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական, միաժամանակ ականների ու վտանգ ներկայացնող այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մեծ շեն և Ճանկաթաղ բնակավայրերին հարակից տարածքներում:
Արցախի Հանարպետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգի վերաբերյալ:
Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում:
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հայաթափված ու Ադրբեջանի կողմից օկուպացված գյուղերից է նաև Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հյուսիս-արևելք՝ Արևասար լեռան ստորոտին գտնվող Ակնաղբյուր գյուղը:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի Գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը: